Նոր եւ շատ լուրջ մեսիջներ Թրամփից

Վերլուծություն

Այս­պի­սով, այն, որ ԱՄՆ-ում ըն­թա­ցող ներ­կա գոր­ծըն­թաց­ներն ա­մե­նաու­ղիղ ազ­դե­ցութ­յունն են թող­նում Հա­րա­վա­յին Կով­կա­սի եւ Հա­յաս­տա­նի վրա, կա­րե­լի է փաստ հա­մա­րել (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=288391&l=am): Ու­րեմն, ի՞նչ փո­փո­խութ­յուն­ներ կա­րող են լի­նել ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րին, ի­հար­կե, ե­թե ա­մեն պահ հնա­րա­վոր ֆորս-մա­ժոր­նե­րը մի կողմ թող­նենք:

Թ­րամ­փի դեմ մա­հա­փոր­ձը, ինչ­պես եւ են­թադր­վում էր, ան­մի­ջա­կան ազ­դե­ցութ­յուն ու­նե­ցավ նա­խընտ­րա­կան ի­րա­վի­ճա­կի վրա: Այ­սինքն, ե­թե սկան­դա­լա­յին վար­կա­նի­շից հե­տո Բայ­դե­նի վար­կա­նիշը շեշ­տա­կի ան­կում ու­նե­ցավ՝ մին­չեւ մոտ 20 տո­կոս եւ դրա­նից էլ, ըստ ո­րոշ հար­ցում­նե­րի, ցա­ծր, Թ­րամ­փինն էլ ան­ցավ 60-ից, ա­պա մա­հա­փոր­ձից հե­տո այդ դի­նա­մի­կան էլ ա­վե­լի է սրվել: Այն է՝ ա­մե­նա­թարմ հար­ցում­նե­րով Թ­րամ­փին վե­րագր­վում է 70 տո­կո­սից էլ բարձր վար­կա­նիշ, Բայ­դե­նին՝ 16-17, նրա հա­վա­նա­կան փո­խա­րի­նող­նե­րից Քա­մա­լա Հա­րի­սին՝ 6 եւ Մի­շել Օ­բա­մա­յին՝ 2 տո­կոս: Ու սպաս­վում է, որ այս դի­նա­մի­կան դեռ կպահ­պան­վի:

Դժ­վար է ան­գամ հի­շել, թե ԱՄՆ նա­խա­գա­հի հիմ­նա­կան թեկ­նա­ծու­նե­րի մի­ջեւ վար­կա­նի­շա­յին նման ցցուն տար­բե­րութ­յուն եր­բե­ւէ ե­ղե՞լ է: Ա­վե­լին, ան­կախ թեկ­նա­ծու հա­մար­վող Ռո­բերտ Քե­նե­դի կրտսերը՝ սպան­ված նա­խա­գահ Ջոն Քե­նե­դու զար­միկը, ու­նի 10 տո­կո­սից ա­վել վար­կա­նիշ եւ ա­ճող դի­նա­մի­կա­յով: Նոն­սենս է թվում, բայց կա­րող է ան­գամ ի­րա­վի­ճակ լի­նել, որ ան­կախ թեկ­նա­ծուն հաղ­թի դե­մոկ­րատ­նե­րին եւ գոր­ծող նա­խա­գա­հին:

Ընդ ո­րում, որ վի­ճակն ան­հու­սա­լի է, պարզ խո­սում են նաեւ դե­մոկ­րա­տա­կան շրջա­նակ­նե­րում: Ոչ միայն խո­սում. մի շարք հիմ­նա­կան ֆի­նան­սա­կան աղբ­յուր­ներ, ո­րոնք կան­խավ խոս­տա­ցել են տասն­յակ մի­լիո­նա­վոր դո­լար­ներ ներդ­նել ընտ­րար­շա­վում, այս պա­հին սա­ռեց­րել են գու­մար­նե­րը՝ հա­մա­րե­լով այդ ծախ­սերն ա­նի­մաստ վատ­նում: Ընդ ո­րում, վի­ճա­կը շտկե­լու հնա­րա­վո­րութ­յու­ններն էլ գրե­թե զրո­յա­կան են: Լավ, մի­գու­ցե կա­րո­ղա­նան Բայ­դե­նին հա­մո­զել, պար­տադ­րել՝ դուրս գալ ընտ­րար­շա­վից: Սա­կայն մի կող­մից՝ դա միայն նոր հար­ված­ներ է խոս­տա­նում դե­մոկ­րատ­նե­րին, թե այս ի՞նչ ա­հի­մաստ նա­խա­գահ եք պար­տադ­րել երկ­րին, մյուս կող­մից, նրան փո­խա­րի­նե­լու հար­մար թեկ­նա­ծու չկա: Ա­մե­նա­վա­տը, ար­դեն ժա­մա­նակ չկա, որ նոր թեկ­նա­ծու կա­րո­ղա­նաս ա­ճեց­նել: Թ­րամ­փի դեմ երկ­րորդ մա­հա­փորձ կազ­մա­կեր­պելն էլ ար­դեն քիչ ի­րա­տե­սա­կան է: Նախ, դա միան­գա­մից ա­մեն բան կպայ­թեց­նի, երկ­րոր­դը, հի­մա Թ­րամ­փի պահ­պա­նութ­յա­նը շատ ա­վե­լի լուրջ կվե­րա­բեր­վեն:

Եվ ա­հա այս ֆո­նին մեկ չա­փա­զանց լուրջ մե­սիջ ե­կավ Թ­րամ­փից: Այս­պես, նա­խօ­րեին հան­րա­պե­տա­կան­նե­րի հա­մա­գու­մա­րում Թ­րամ­փը պաշ­տո­նա­պես հաս­տատ­վեց` որ­պես կու­սակ­ցութ­յան նա­խա­գա­հի թեկ­նա­ծու: Եվ ան­մի­ջա­պես էլ նա ներ­կա­յաց­րեց փոխ­նա­խա­գա­հի թեկ­նա­ծո­ւին՝ Օ­հա­յո­յի սե­նա­տոր Վեն­սին: Խոս­քը մեծ հե­ղի­նա­կութ­յուն ու­նե­ցող գոր­ծ­չի մա­սին է, ով նաեւ հա­մար­վում է Ուկ­րաի­նա­յին ռազ­մա­կան օգ­նութ­յուն տրա­մադ­րե­լու ա­մե­նա­մո­լի հա­կա­ռա­կորդ­նե­րից մե­կը, բա­ցա­հայտ հայ­տա­րա­րում է, որ Կիե­ւը 1991 թվա­կա­նի սահ­ման­նե­րը վե­րա­կանգ­նե­լու նպա­տա­կին հաս­նե­լու ո­րե­ւէ շանս չու­նի, պա­հան­ջում է պա­տե­րազ­մը կանգ­նեց­նել այս պա­հին առ­կա շփման գծով՝ սկսե­լով Ռու­սաս­տա­նի հետ բա­նակ­ցել, ֆիք­սել Ուկ­րաի­նա­յի չե­զո­քութ­յու­նը եւ այլն: Կարճ ա­սած, խոս­քը մի գոր­ծ­չի մա­սին է, ո­րի հետ կապ­ված Politico-ն շ­տա­պեց գրել, թե՝ ԵՄ բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յան ա­սել է, որ ե­թե Թ­րամ­փը նման փոխ­նա­խա­գա­հով ընտր­վի ԱՄՆ նա­խա­գահ, ա­պա դա «ա­ղե­տ է Ուկ­րաի­նա­յի հա­մար»:

Այ­սինքն, ե­թե մինչ այդ դեռ կա­յին պատ­րանք­ներ, թե Թ­րամփն Ուկ­րաի­նա­յի եւ Ռու­սաս­տա­նի հետ բա­նակ­ցե­լու հետ կապ­ված իր հայտ­նի ծրագ­րե­րից խո­սում է ըն­դա­մե­նը քա­րոզ­չա­կան նպա­տա­կով, նման փոխ­վար­չա­պետ ընտ­րե­լուց հե­տո ա­մեն ինչ շատ ա­վե­լի լուրջ է դառ­նում: Ա­ռա­վել եւս, որ հա­մա­գու­մա­րում Թ­րամ­փի մի կող­մում նստած էր սե­նա­տոր Վեն­սը, մյուս կող­մում՝ Պու­տի­նից հար­ցազ­րույց վերց­նել հանդգ­նած լրագ­րող Թա­կեր Կառլ­սո­նը, որն ար­դեն իսկ ու­շագ­րավ մե­սիջ էր:

Այս­պի­սով, պատ­կե­րը սա է: Ե­թե Թ­րամ­փին չսպա­նեն, նա ջախ­ջա­խիչ պար­տութ­յան կմատ­նի Բայ­դե­նին կամ այլ դե­մոկ­րատ թեկ­նա­ծո­ւի, ո­րին կփոր­ձեն ա­ռաջ մղել:

­Հա­ջոր­դը, ե­թե այլ ա­նակն­կալ­ներ չլի­նեն, Թ­րամ­փը շատ ա­րագ, մի­գու­ցե ի­րոք իր ա­սա­ծի պես՝ մինչ պաշ­տո­նը ստանձ­նե­լը կգնա Մոսկ­վա­յի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րի, ա­ռա­վել եւս, ե­թե հա­ջող­վի ա­ննա­խա­դեպ հաղ­թա­նակ ու­նե­նալ, ին­չի շան­սերն այս պա­հին միան­գա­մայն տե­սա­նե­լի են: Ընդ ո­րում, խոս­քը ոչ թե Մոսկ­վա­յի հետ պար­զա­պես ուկ­րաի­նա­կան թե­մա­յով, այլ՝ գլո­բալ բա­նակ­ցութ­յուն­նե­րի մա­սին է, հաշ­վի առ­նե­լով այն ծայ­րա­հեղ լա­րում­նե­րը եւ Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի սպառ­նա­լիք­նե­րը, որ այս պա­հին կան: Այ­սինքն, միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան է դառ­նում, որ նման բա­նակ­ցութ­յուն­նե­րի արդ­յուն­քում կթար­մաց­վեն այն բո­լոր «կար­միր գծե­րը», ո­րոնք մարդ­կութ­յա­նը զերծ են պա­հում մի­ջու­կա­յին բա­խու­մից: Եվ վե­րա­դառ­նա­լով կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նին, նաեւ նկա­տենք, որ գործ­նա­կա­նում բա­ցառ­վում է, որ ռու­սա­կան ա­վան­դա­կան ազ­դե­ցութ­յան այս գո­տին մնա նման բա­ժա­նա­րար գծե­րի ա­մե­րիկ­յան հատ­վա­ծում:

Իսկ ե­թե ա­նակն­կալ­ներ լի­նեն, ա­պա աշ­խար­հի ճա­կա­տա­գի­րը վերջ­նա­կա­նա­պես է դառ­նում ծայ­րա­հեղ ա­նո­րոշ:

https://iravunk.com/sim/?p=288392&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը