Կազդե՞ն ամերիկյան նոր իրողությունները մեր վրա

Վերլուծություն

Ի­հար­կե` այն, որ ա­մե­րիկ­յան ներ­կա թե­ժա­ցում­ներն այս կամ այն չա­փով ազ­դե­լու են աշ­խար­հի եւ, մաս­նա­վո­րա­պես, մեր տա­րա­ծաշր­ջա­նի վրա, են­թադ­րե­լի է (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=288340&l=am): Փոր­ձենք հաս­կա­նալ, թե ինչ կերպ:

Օ­րերս Վա­շինգ­տո­նից վե­րա­դառ­նա­լով, Էր­դո­ղա­նը սկսեց բա­վա­կա­նին ու­շագ­րավ մտքեր հնչեց­նել: «Մենք ար­դեն ա­մեն ինչ քննար­կել ենք Հա­յաս­տա­նի վար­չա­պետ Նի­կոլ Փա­շին­յա­նի հետ։ Մենք պետք է բարձ­րաց­նենք խա­ղա­ղութ­յան ա­ռա­գաստ­նե­րը»,- հայ­տա­րա­րեց նա: Թե ՆԱՏՕ-ի գա­գաթ­ա­ժո­ղո­վից եւ դրան զու­գա­հեռ ԱՄՆ-ում տե­ղի ու­նե­ցած՝ Բ­լին­քե­նի կազ­մա­կեր­պած` Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հան­դի­պումն ինչ ուղ­ղութ­յամբ են տա­նե­լու Էր­դո­ղա­նի «խա­ղա­ղութ­յան ա­ռա­գաստ­նե­րը», կա­րե­լի է են­թադ­րել նրա հայ­տա­րա­րութ­յան շա­րու­նա­կութ­յու­նից: «Մենք հու­սով ենք, որ Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի միջեւ շու­տով կհաս­տատ­վի կա­յուն խա­ղա­ղութ­յուն»,- ընդգ­ծեց էր­դո­ղա­նը՝ ա­վե­լաց­նե­լով, որ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» բա­ցու­մը կլի­նի այս խա­ղաղ հա­մա­ձայ­նագ­րի վերջ­նա­կան քայ­լը:

Այ­սինքն, Բայ­րա­մով-­Միր­զո­յան հան­դի­պո՞ւմն է այս­պես ո­գե­ւո­րել Էր­դո­ղա­նին: Կամ, «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հար­ցով եւս Նի­կո­լի հետ «քննար­կել»-պայ­մա­նա­վոր­վե՞լ է: Ա­մեն դեպ­քում, երբ նա հարկ հա­մա­րեց այս մա­սին խո­սել վա­շինգ­տոն­յան թվարկ­ված մի­ջո­ցա­ռում­նե­րի ֆո­նին, բե­րում է այն մտքին, որ Էր­դո­ղա­նի մոտ սրվել է հա­մոզ­մուն­քը, որ պետք է գնալ Բ­լին­քե­նի «քա­վո­րութ­յամբ» ա­ռաջ տար­վող «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ուղ­ղութ­յամբ:

Այն, որ զու­գա­հե­ռա­բար ի հայտ ե­կավ նաեւ Ի­րա­նի ռեակ­ցիան՝ ի դեմս հա­յաս­տան­յան դես­պան Մեհ­դի Սոբ­հա­նիի, ­հա­զիվ թե պա­տա­հա­կան լի­ներ: Ըստ դես­պա­նի. «Մենք կողմ ենք հա­ղոր­դակ­ցա­յին ու­ղի­նե­րի բաց­մա­նը՝ Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յան ներ­քո։ Եվ սա պետք է վե­րա­բե­րի տա­րա­ծաշր­ջա­նի բո­լոր երկր­նե­րին։ Մենք հի­մա Նա­խիջ­եւա­նի հետ սահ­ման ու­նենք, եւ Ջուլ­ֆա­յից կա­րող ենք ե´ւ­ եր­կաթգ­ծով միա­նալ Եր­եւա­նին, ե´ւ ճա­նա­պար­հով Շա­տախ­տիից՝ Ե­րաս­խին։ Եր­թու­ղին շատ կկար­ճա­նա։ Այ­սինքն՝ Մեղ­րիից Եր­եւան մո­տա­վո­րա­պես 6 ժամ­վա ճա­նա­պարհ է, իսկ Շա­տախ­տից մինչեւ Ե­րասխ ու Եր­եւան եր­եւի մեկ ժա­մից էլ քիչ կլի­նի։ Այ­սինքն՝ ե­թե բաց­վի ճա­նա­պար­հը, բո­լո­րը կօգտ­վեն։ Սա ոչ միայն ար­եւելք- արեւ­մուտք, այլեւ հյու­սիս-հա­րա­վին է վե­րա­բե­րում»:

Այ­սինքն, «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» տրա­մա­բա­նութ­յուն չպետք է լի­նի, ին­չը, ի դեպ, ընդգծ­ված է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ա­մե­րիկ­յան տար­բե­րա­կում, ո­րը ա­ռաջ է տա­նում Թուր­քիա-­Հա­յաս­տան-Ադր­բե­ջան ու­ղին բա­ժա­նա­րար գծի վե­րա­ծե­լու գա­ղա­փա­րը: Իսկ ա­հա դես­պա­նը, նաեւ հաշ­վի առ­նե­լով Ի­րա­նի նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րը, ըստ էութ­յան, ի ցույց է դնում, որ Թեհ­րա­նի քա­ղա­քա­կան կուր­սը նույնն է. տա­րա­ծաշր­ջա­նում կա­րող է գոր­ծել ա­րե­ւելք-ա­րեւ­մուտք ուղ­ղութ­յու­նը, բայց հստակ պայ­մա­նով, որ այն չի լի­նե­լու բա­ժա­նա­րար գիծ՝ հյու­սիս-հա­րա­վը եւս պետք է գոր­ծի: Ընդ ո­րում, Թուր­քիա­յի հա­մար հենց հյու­սիս-հա­րավն է մնում ան­ցան­կա­լի, ա­ռա­վել եւս, ե­թե դրա նկատ­մամբ չու­նե­նա ո­րե­ւէ վե­րահս­կո­ղութ­յուն: Եվ շատ նման է, որ Վա­շինգ­տո­նի վեր­ջին այ­ցի ժա­մա­նակ նրա այդ տրա­մադ­րութ­յուն­նե­րը մի բան էլ ամ­րա­ցել են:

Ա­մեն դեպ­քում` փաս­տը, որ մինչ այդ Աս­տա­նա­յում Պու­տի­նի եւ Էր­դո­ղա­նի հան­դի­պումն այդ­պես էլ ի ցույց չդրեց շո­շա­փե­լի արդ­յունք­ներ, գա­լիս է ա­վե­լորդ ան­գամ հու­շե­լու, որ Էր­դո­ղա­նը դեռ հակ­ված է ա­րեւմտ­յան գի­ծը պա­հե­լու հար­ցում, ո­րը օ­րա­կար­գում է թող­նում Մոսկ­վա­յի հետ ու­նե­ցած խնդիր­նե­րը: Արդ­յուն­քում, որ­պես ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ին­դի­կա­տոր, այդ­պես էլ չլուծ­ված է մնում Պու­տի­նի` Թուր­քիա այ­ցի հար­ցը: Ա­վե­լին, Աս­տա­նա­յի այդ հան­դիպ­ման արդ­յուն­քում ՌԴ նա­խա­գա­հի խոս­նակ Պես­կո­վը նաեւ հայ­տա­րա­րեց, որ ինչ­քան էլ Էր­դո­ղա­նը խո­սում է Շան­հա­յի հա­մա­գոր­ծակ­ցութ­յան կազ­մա­կեր­պութ­յա­նը (ՇՀԿ) Թուր­քիա­յի ան­դա­մակ­ցութ­յան (են­թադ­րա­բար՝ նաեւ ԲՐԻԿՍ-ի) մա­սին, սա­կայն Թուր­քիան ՆԱՏՕ-ի ան­դամ է, եւ, ըստ էութ­յան, հնա­րա­վոր չէ միա­ժա­մա­նակ այդ եր­կու ա­թոռ­նե­րի վրա տե­ղա­վոր­վել: Կարճ ա­սած, Էր­դո­ղա­նը նախ պետք է ընտ­րի, թե որ դաշ­տում է, ըստ այդմ էլ կձե­ւա­վոր­վեն Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը:

Ու միա­ժա­մա­նակ միան­գա­մայն հստակ հան­դես ե­կավ Ի­րա­նի նո­րըն­տիր նա­խա­գահ Մա­սուդ Փե­զեշ­կիա­նը՝ ընդգ­ծե­լով հե­տեւ­յալ ա­ռանց­քա­յին թե­զե­րը. «Ռու­սաս­տա­նը մեր ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կիցն է, եւ­ իմ կա­ռա­վա­րութ­յու­նը կամ­րապն­դի հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը նրա հետ: Չի­նաս­տանն ու Ռու­սաս­տա­նը մեզ ա­ջակ­ցել են դժվա­րին պա­հե­րին, եւ մենք խո­րա­պես հար­գում ենք նրանց հետ մեր բա­րե­կա­մութ­յու­նը»: Այ­սինքն, Էր­դո­ղանն իր ընտ­րութ­յունը պետք է կա­տա­րի՝ հաշ­վի առ­նե­լով նաեւ Փե­զեշ­կիա­նի ներ­կա­յաց­րած միան­գա­մայն հստակ բա­նա­ձե­ւը եւ դրա դե­տա­լա­վո­րու­մը, ո­րը ներ­կա­յաց­րեց դես­պան Մեհ­դի Սոբ­հա­նին:

Եվ ա­հա, այս ա­մե­նին հար­ջոր­դեց Թ­րամ­փի չստաց­ված սպա­նութ­յու­նը՝ դրա­նից բխող ի­րա­վի­ճա­կով հան­դերձ: Այ­սինքն, որ ե­թե Թ­րամ­փին չսպա­նեն, ա­պա այն ողջ քա­ղա­քա­կան թի­մը, ո­րի հետ այ­սօր ինչ-որ բա­ներ է պայ­մա­նա­վոր­վում Էր­դո­ղան-Ա­լիեւ զույ­գը, ո­րին ան­վե­րա­պա­հո­րեն «հար­գում-սի­րում է» Նիկո­լը, ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում դուրս կգան օ­րա­կար­գից: Եվ այն, որ Թ­րամփը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, այդ թի­մի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րին զրո ու­շադ­րութ­յու­նից ա­վե­լին չի ցու­ցա­բե­րի, դա էլ է են­թադ­րե­լի: Կ­հա­ջող­վի՞ Էր­դո­ղան-Ա­լիե­ւին ա­ռա­ջի­կա ե­րե­քու­կես ա­միս­նե­րին մաս­նա­վո­րա­պես հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ շատ կոնկ­րետ հար­ցեր լու­ծել՝ հաշ­վի առ­նե­լով Մոսկ­վա-­Պե­կին-­Թեհ­րան եռ­յա­կի հետ կապ­ված Փե­զեշ­կիա­նի մտքե­րը: Ե­թե ոչ, մնում է միայն սպա­սել ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րի վերջ­նա­կան արդ­յունք­նե­րի ֆիքս­մա­նը, ո­րի հիմ­քով էլ հնա­րա­վոր կլի­նի ռազ­մա­վա­րա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում հստա­կե­ցում­նե­րի գնալ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=288341&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը