«Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայացած ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի շնորհանդեսը:
Մադրիդի «Ռեալի» նորեկը ներկայացավ երկրպագուներին և «Արքայական ակումբի» մարզաշապիկով առաջին մեկնաբանությունները տվեց:
«Սա աշխարհի մեծագույն ակումբն է: Ցանկանում եմ դառնալ ակումբի պատմության մի մասնիկը: Ես իրականացրի երազանքս: Շնորհակալ եմ նախագահ Պերեսին: Շատ իրադարձություններ են տեղի ունեցել, բայց նախագահն ինձ հավատում էր առաջին օրվանից: Շնորհակալ եմ»,- նշել է Մբապեն:
Ֆրանսիացի հարձակվողը բուժզննում անցնելուց հետո 5 տարվա պայմանագիր է կնքել «Արքայական ակումբի» հետ ու ստացել «9» համարի մարզաշապիկը: