Օրբանը ԵՄ առաջնորդներին ուղարկել է իր՝ ռուս-ուկրաինական «խաղաղության ծրագիրը»

Միջազգային

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ուկրաինա, Ռուսաստանի Դաշնություն և Չինաստան կատարած իր ճանապարհորդություններից հետո ԵՄ առաջնորդներին ներկայացրել է իր «խաղաղապահ առաքելության» արդյունքները և Բուդապեշտի «խաղաղության» առաջարկները։ Այս մասին հունգարական Magyar Nemzet իշխանամետ թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետի քաղաքական տնօրեն Բալաշ Օրբանը։

Նա մասնավորապես նշել է, որ «Օրբանի ծրագիրն այժմ դրված է ԵՄ յուրաքանչյուր առաջնորդի սեղանին»։

Բալաշ Օրբանն ասել է, որ Հունգարիայի վարչապետի՝ Կիև և Մոսկվա կատարած այցերից «պարզ դարձավ, որ Ուկրաինան և Ռուսաստանը շատ վճռական են պայքարելու հարցում»:

«Եվ առանց արտաքին միջնորդների միջամտության՝ մենք, ցավոք, առաջիկա ամիսներին կտեսնենք շատ լուրջ ավերածություններ»,- ասել է նա։

Դրանից հետո, ըստ Օրբանի, Հունգարիան բանակցություններ է սկսել պոտենցիալ միջնորդների՝ Չինաստանի, Թուրքիայի և Դոնալդ Թրամփի հետ։

«Բայց եվրոպացիները և ԱՄՆ ներկայիս վարչակազմը կողմ են պատերազմի շարունակմանը: Վարչապետը ԵՄ առաջնորդներին նամակ է գրել բանակցությունների, խաղաղապահ առաքելության առաջին փուլի արդյունքների և հունգարական առաջարկների մասին։ Եթե ​​Եվրոպան ցանկանում է խաղաղություն և ցանկանում է վճռական ձայն ունենալ պատերազմի հանգուցալուծման և արյունահեղությունը դադարեցնելու հարցում, այժմ պետք է զարգացնի և իրականացնի կուրսի փոփոխություն»,- ասել է նա։

Օրբանը նաև կարծում է, որ Հունգարիայի՝ որպես միջնորդի դերը չպետք է թերագնահատվի, քանի որ կարծում է, որ երկիրը կարող է «լուրջ դեր խաղալ միջնորդության հարցում»:

«Հունգարիան ընդունակ միջնորդ է, ինչպես ցույց տվեցին վերջին երկու շաբաթը, և այժմ մեր խնդիրն է համատեղել այս նոր մոտեցումը և փորձել համոզել Եվրամիության անդամ երկրներին Վիկտոր Օրբանի ծրագրի մեջ»,- եզրափակել է նա։

Եվրամիության իրավաբանական ծառայությունն ավելի վաղ հաստատել էր, որ Հունգարիայի վարչապետի և Պուտինի բանակցությունները հակասում են ԵՄ պայմանագրերին։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Եվրամիության երկրները դիտարկում են Հունգարիայի պատժի տարբեր տարբերակներ՝ Ռուսաստան չհամակարգված այցի պատճառով։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում