Հ Ր Ա Վ Ե Ր
ՆերքաղաքականՀարգելի գործընկեր
Իշխանությունները եւ Արեւմուտքի այլ ծառաները մեր երկիրը ակտիվորեն տանում են դեպի իբր Եվրամիություն: Սակայն դա ոչ այլ ինչ է, քան եվրախաբկանք, քանի որ բազմաթիվ երկրներ տասնամյակներ շարունակ կանգնած են հերթի Եվրամիությանը անդամագրվելու համար Եվրամիության նախասրահում եւ սպասում են իրենց հերթին: Իրականում դա ճանապարհ է դեպի Թուրքիայի վերահսկողության տակ եւ մեր պետականության վերջնական ոչնչացում:
Մենք` «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժումը դեմ ենք Հայաստանի թուրքական ապագային եւ մեր պետականության փրկության ու հայ ժողովրդի համար ապահով հանգրվան տեսնում ենք մեր միությունը Ռուսաստանի հետ:
Եթե Արեւմուտքի ծառաները խոսում են Եվրամիությանը անդամագրվելու հայտ տալու մասին հանրաքվեի վերաբերյալ, ապա մենք պահանջում ենք, որ նույն հանրաքվեի շրջանակներում մեր ժողովուրդը ունենա իրական ընտրություն` Միութենական պետություն Ռուսաստանի հետ, թե՞ Եվրամիություն (Թուրքիա):
Այս հարցը քննարկելու նպատակով մեր Շարժումը հրավիրում է խորհրդաժողով (լսումներ) սույն թվականի հուլիսի 20-ին` ժամը 12:00-ին «Անի Գրանտ» հյուրանոցի դահլիճում (Երեւան, Հանրապետության փող. 65, «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի մոտ):
Հրավիրում ենք Ձեզ մասնակցել «ԵՄ թե՞ Միութենական պետություն » խորհրդաժողովին:
«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման գործադիր կոմիտե:

