«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Դեպի Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Դավիթ Չալոյան. ռինգը ցույց կտա ամեն ինչ

Սպորտ

Հաշված օրեր են մնացել քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը ներկայացնում է Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:

Դավիթ Չալոյան՝ 2021 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Ի դեպ,  գերծանրքաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը կարիերայում առաջին անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:

- Դավի՛թ, մասնակցելու եք Ձեր առաջին Օլիմպիական խաղերին: Ի՞նչ զգացողություններ ունեք:

- Շատ ուրախ եմ, որ կարողացա ուղեգիր ձեռք բերել: Լավ մարզումներ ենք իրականացնում և նախապատրաստվում խաղերին: Լավ տրամադրությամբ եմ մոտենում խաղերին՝ հույսով, որ ամեն ինչ բարեհաջող կստացվի:

- Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճեցիք վարկանիշային վերջին մրցաշարում: Ինչպիսի՞ն էր այդ ճանապարհը: Արդյոք լարվածություն կա՞ր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թայլանդի մրցաշարն ուղեգրի վերջին հնարավորությունն էր:

-Այո, վարկանիշային երեք մրցաշար ենք ունեցել, բայց վերջապես վերջին մրցաշարում կարողացա ուղեգիրը նվաճել: Վնասվածքներ էի ստացել, բայց կարողացա վերականգնվել: Շատ դժվար ճանապարհ ենք անցել մարզիչներիս հետ, բայց, իհարկե, կար լարվածություն. շատ մեծ պատասխանատվություն էր, ու կարողացանք պատվով դուրս գալ: Օլիմպիական խաղերին մասնակցելն ինձ համար մեծ երազանք է եղել: Շատ լավ եմ տրամադրված:

- Ինչի՞ վրա եք աշխատում այս փուլում:

- Նախապատրաստվելու համար քիչ ժամանակ ունենք, բայց կարծում եմ՝ կհասցնենք: Այժմ աշխատում ենք հիմնականում տեխնիկայի և տակտիկայի վրա:

- Դավի՛թ, վերհիշենք 2021 թվականը, երբ 24 տարեկանում առաջին անգամ մասնակցելով մեծահասակների աշխարհի առաջնությանը՝ նվաճեցիք փոխչեմպիոնի կոչումը՝ գրանցելով նաև պատմական հաջողություն հայկական բռնցքամարտում: Ի՞նչ հիշողություններ ունեք:

-Այդ ժամանակ փորձի պակաս ունեի, բայց կարողացա հասնել մինչև եզրափակիչ՝ հաղթելով բավական ուժեղ մրցակիցների: Դա ինձ մեծ վստահություն և փորձ տվեց: Դրանից հետո եղել են մրցաշարեր, որոնցում չեմ կարողացել հանդես գալ այնպես, ինչպես կցանկանայի, և այդ առումով Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակցության հնարավորությունը կարևոր քայլ էր ինձ համար: Փորձելու եմ ամեն ինչ անել՝ պատվով հանդես գալու և լավ մրցելույթ ունենալու համար:

- Ինչպիսի՞ն են սպասելիքները Փարիզից:

- Կարծում եմ՝ հնարավորություններ ունեմ: Ժամանակից շուտ խոստումներ տալ չեմ ցանկանում: Ամեն ինչ ռինգը ցույց կտա:

- Երբվանի՞ց եք սկսել զբաղվել բռնցքամարտով և ի՞նչն է Ձեզ ամենից շատը գրավել այս մարզաձևում:

-Բռնցքամարտով բավական ուշ եմ սկսել զբաղվել՝ 15 տարեկանում, հայրիկիս խորհրդով: 2020 թվականի ամռանն ավարտելով պարտադիր զինվորական ծառայությունս՝ առավել լրջությամբ եմ վերսկսել մարզումներս ու մասնակցել խոշոր միջազգային մրցաշարերի: Ինչպես բռնցքամարտում, այնպես էլ սպորտում առհասարակ՝ ամենաոգևորիչը հաղթանակներն են, որոնց շնորհիվ կարողանում ենք բարձր պահել մեր երկրի պատիվը միջազգային տարբեր հարթակներում:

Բլից հարցեր

- Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:

- Ալեքսանդր Ուսիկի:

- Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:

- Գլուխդ միշտ բա՛րձր:

- Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:

- Ընտանիքս, ծնողներս:

- Ձեր կյանքի կանոնները:

- Պայքարել մինչև վերջ:

- Ինչի՞ց եք վախենում:

- Վախեր չունեմ:

- Ո՞ւմ կամ ինչի՞ն եք հավատում:

- Աստծուն:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան