«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մամիկոն Ասլանյանն այսօր ազա՞տ կարձակվի

Իրավական

Hraparak.am-ը գրել է.

Այսօր տեղի կունենա Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի դատական հերթական նիստը: Հիշեցնենք, որ Ասլանյանն անազատության մեջ է 2021-ի դեկտեմբերից։ Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորից ինչ-որ հողեր օտարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին։ Նրանք, ի տարբերություն Ասլանյանի, ազատության մեջ են։ 

Այս քրեական գործի մասին իրավապահները հայտարարեցին և Ասլանյանին կալանավորեցին Վանաձորի ավագանու ընտրություններից անմիջապես հետո։ Նա այդպես էլ հնարավորություն չունեցավ համայնքապետի աշխատասենյակ վերադառնալ, չնայած 2021-ի ընտրություններին իր գլխավորած քաղաքական ուժը ամենաշատ թվով ձայներն էր ստացել և համայնքապետ ընտրվելուց հինգ պակաս նրան կալանավորեցին եւ արդեն մոտ 3 տարի է նա կալանավայրում է։ Տնտեսական մեղադրանքով մարդուն 3 տարի պահել բանտում, երբ պետությանը պատճառված վնասը մի քանի հարյուր հազար դրամ է՝ ըստ մեղադրանքի, դա բացառապես քաղաքական հետապնդում է։

Նկատենք, որ դատարանն ավելի քան 30 վկայի հարցաքննելուց հետո, իր իսկ նախաձեռնությամբ, հավելյալ յոթ վկայի էր ներգրավել դատաքննության փուլում, ինչը տպավորություն ստեղծեց, որ գործի քննությունը ձգձգելու նպատակով է արվում, որովհետեւ դատաքննությունն ավարտելուց հետո հայտնի չէ, թե ինչ հիմքով են Մամիկոն Ասլանյանին պահելու բանտում: 

Ասլանյանի փաստաբանական թիմից Արտակ Ոսկանյանը «Հրապարակին» հայտնեց, որ լրացուցիչ ներգրավված 7 վկայից 5-ին արդեն հարցաքննել են, այսօր պետք է հարցաքննեն վերջին երկուսին, ինչը նշանակում է, որ Ասլանյանին կալանքի տակ պահելու հիմքերը վերանում է։ Իհարկե, փաստաբանը կարծում է, որ վկաներից մեկը կարող է նիստին չներկայանա. «Այսօր դատարանը լսելու է տուժող կողմից մեկին և երկու վկայի: Երկուսից մեկը կարծեմ չի ներկայանալու», - ասաց փաստաբանը: 

Հարցին` եթե դատարանը երեք տարի շարունակ Ասլանյանին կալանքի տակ է պահում` վկաների վրա ազդեցություն չունենալու պատրվակով, հնարավո՞ր է նա այսօր ազատ արձակվի, քանի որ այլեւս չկա չհարցաքննված վկա, ուստի մեղադրյալը չի կարող նաեւ վկաների վրա անգամ տեսականորեն ազդեցություն գործել. «Ո՞վ կարող է ասել: Այն ժամանակ էլ 30 վկային հարցաքննեցին, նորից 7-ին ներգրավեցին: Ոչ ոք այդ հարցին չի կարող պատասխանել: Հիմա էլ կարող են այլ վկաների ներգրավել», - ասաց փաստաբանը: Մեղադրանքում նշվում է պետությանը Ասլանյանի հասցրած վնասների մասին, ի՞նչ վնասների մասին է խոսքը, որքա՞ն է կազմում այդ վնասը՝ ըստ մեղադրանքի. «Նյութական որևէ վնաս չկա, զրո վնաս», - եզրափակեց փաստաբանը:

 

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան