Արցախցիները հանդիպել են ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ եւ ներկայացրել իրենց պահանջները

Ներքաղաքական

Հուլիսի 9-ին ՄԱԿ-ի գրասենյակի առջև անցկացված ակցիայի 4 մասնակիցներից բաղկացած խումբը, որը պահանջում էր ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պատմամշակութային, հոգևոր հուշարձանները և մասնավոր սեփականությունը պահպանելու համար, հանդիպել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի գրասենյակում և տևել է մեկ ու կես ժամ Chatham House ձևաչափով, ուստի ներկայացնում ենք միայն որոշ ընդհանրացումներ:

Ակցիայի մասնակիցները բարձրացրել են հետևյալ հարցերը.

- Արցախի հարցը քաղաքական և իրավական մակարդակից իջեցվել է հումանիտար մակարդակի: Արցախցիների իրավունքները պաշտպանված չեն: Հայաստանի կառավարությունը չի ներկայացնում և չի պաշտպանում արցախցիների շահերը: Արցախցիներին, որոնք ժամանակավոր կորցրել են հայրենիքը, իրենց տները, ունեցվածքը, գերեզմանոցները և ժառանգությունը Արցախում, հայտնվելով հայրենիքից դուրս, զրկում են նաև իրենց իրավունքներից՝ ինքնորոշման, պատմական տարածքում ապրելու, գույքային իրավունքներից:

- Այս պայմաններում ՄԱԿ-ը համարո՞ւմ է արդյոք Արցախի հարցը փակված: Եթե այո, ապա ՄԱԿ-ը համարո՞ւմ է արդյոք ռազմական ագրեսիան, ցեղասպանությունը, շրջափակումը, էթնիկ զտումները հակամարտությունը լուծելու ընդունելի մեթոդ: Եթե ոչ, ապա արդյո՞ք կազմակերպությունն ունի խնդրի լուծման տեսլական:

- Ինչպե՞ս կարող է ՄԱԿ-ը Ադրբեջանին ստիպել կատարելու Հաագայի դատարանի որոշումները: Առաջինը՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը հրատապ միջոցների կիրառման մասին՝ հիմնված Հայաստանի կողմից ներկայացված հայցի վրա «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակներում, որը քննվում է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում: Այն պարտավորեցնում է Ադրբեջանին, ի թիվս այլ հարցերի, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության, ներառյալ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանոցների և արտեֆակտերի դեմ ուղղված վանդալիզմի և պղծման գործողությունները: Երկրորդը՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը: Այս որոշմամբ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել սեպտեմբերի 19-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից մեկնած անձանց անարգել և անվտանգ մուտքը կամ ելքը: Միջազգային դատարանը նաև պարտավորեցրել է Ադրբեջանին պահպանել և չոչնչացնել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները և սեփականությունը հաստատող փաստաթղթերը: Մենք պահանջում ենք ՄԱԿ-ից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պահպանելու մեր մասնավոր սեփականությունը և հոգևոր-մշակութային ժառանգությունը մինչև մեր վերադարձը:

- Մանրամասն՝ նկարների եւ այլ նյութերի միջոցով ներկայացվել են հայկական պատմամշակութային, հոգևոր ժառանգության, ինչպես նաև մասնավոր սեփականության և ամբողջական բնակավայրերի ոչնչացման օրինակներ՝ ինչը «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրի և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածի խախտում է:

- Ներկայացվել են արցախցիների վերադարձի իրավունքը՝ այնպիսի պայմաններով, որոնք համարում են ողջամիտ և միջազգային իրավունքի շրջանակներում: Այդ պայմանները շարադրված են միջազգային կառույցներին ուղղված նամակ-դիմումի մեջ, որը ստորագրել են Արցախի 215 հասարակական կազմակերպություններ և քաղաքական ուժեր:

- Բարձրացվել է Բաքվում գտնվող հայ գերիների դեռևս չլուծված հարցը:

- Հայտարարվել է ՄԱԿ-ի կլիմայի կոնֆերանսը (COP19) Բաքվում անցկացնելու որոշման սխալ բնույթի մասին և ասվել, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Բաքու կարող է արդարացված լինել, եթե նրանք օգտվեն առիթից, այցելեն Արցախ և պատասխանեն հարցին՝ «ինչո՞ւ Արցախում հայեր չկան»:

- Բոլոր քննարկված հիմնախնդիրները գրանցվել են Ֆրանսուազ Ժակոբի կողմից, ով իր հերթին խոստացել է ներկայացնել կազմակերպության համապատասխան մարմիններին:

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)