«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ավանդական հարսանիք չենք ունեցել, Հրանտի ծննդյան տարեդարձին հարսի զգեստով դուրս եմ եկել Սունդուկյանի բեմ. Լուիզա Ներսիսյան

Շոու բիզնես

Մենք չենք ունեցել հայկական, ավանդական հարսանիք: Հրանտի ծննդյան տարեդարձին ես դուրս եմ եկել հարսի զգեստով, ոչ թե որևէ ռեստորանում էինք, այլ՝ Սունդուկյան թատրոնի բեմում, հանդիսատեսն էլ նստած: Հրանտի ծննդյան տարեդարձը նվեր էր հանդիսատեսին, շատ հետաքրքիր համար էր՝ կյանքի խրոնիկա:

Ամուսնության առաջարկը ևս շատ գեղեցիկ ու օրիգինալ է եղել՝ Միացյալ նահանգներում»,- խոսելով իր և ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանի ամուսնությունից՝ «VTV» յութուբյան ալիքի «Հարցեր կան հարցեր» հաղորդման շրջանակներում պատմել է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:

 

«Երբեք չեմ նյարդայնացել հանդիսատեսի ավելորդ ուշադրությունից, երբեք չի եղել, որ կապիշոն հագնեմ, որ հանկարծ ինձ չճանաչեն։ Նմանատիպ բաներն ինձ համար չեն։ Մարդասեր եմ ու ինձ հաճելի է բոլոր տեսակի ու ժանրի մարդկանց հետ առնչվել:

Տարիքային տարբերությունը երբեք չենք զգացել, իսկ ինձ համար կարեւոր է ներդաշնակությունը: Երկար տարիներ միասին ապրելով՝ արդեն կարողանում ես հասկանալ՝ դիմացինդ ինչով ու ինչպես է շնչում։

Դե, եթե իմ հետ ամուսնացավ, ես էլ իր հետ ամուսնացա։ Իսկ իրականում լինել այս ասպարեզում ու չլինել տեսակով, վատ իմաստով դերասան, այլ լինել տղամարդ, դժվար է գտնել։ Դերասանները մի վատ հատկանիշ ունեն՝ նարցիսիզմ, որն ավելի կանացի դրսեւորում է, այ դրանից Հրանտը ձերբազատված էր։ Ընտրելով այս ճանապարհն՝ ինձ համար կարեւոր էր, որ կողակիցս հասկանար՝ ինչ է թատրոնն ու իր դրսեւորումներում ստեղծագործող լիներ՝ առօրյան ճիշտ կառուցելու համար:

 

Իհարկե, կենցաղային բախումներ լինում են, բայց դրանք անցողիկ, հիմար բաներ են, որոնց վրա չի կարելի անգամ ժամանակ ծախսել: Պետք է պարզապես կյանքը սիրել ու կյանքի ամեն մի վայրկյանը գնահատել՝ փորձելով առավելագույն դրական հույզեր տալ։»,-ասել է Լուիզան:
Աղբյուրը: https://armnice.ru/%d5%a1%d5%be%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d6%80%d5%bd%d5%a1%d5%b6%d5%ab%d6%84-%d5%b9%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d6%81%d5%a5%d5%ac-%d5%b0%d6%80%d5%a1%d5%b6

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան