«Եվրոբուդ Պլյուս»-ի՝  մութ ու ուկրաինական անցյալը եւ փողաշատ ներկան՝ Նիկոլստանում

Ներքաղաքական

Օրերս հայտնի դարձավ, որ Երեւան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երեք հատվածներում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ, կնորոգվեն նաեւ ճանապարհին առկա թունելն ու կամուրջը։ Շինարարությունը կատարում է «Եվրոբուդ Պլյուս» ՍՊԸ-ն, շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 2 մլրդ 376 մլն դրամ, եւ ֆինանսավորումը, բնականաբար, ՀՀ պետական բյուջեից է: Առաջին հայացքից թվում է, թե տարօրինակ ոչինչ չկա: Բայց, այսպես ասած, ասֆալտի գործ անողների ականջն ուղղակի սղոցում է «Եվրոբուդ Պլյուս» անունը: Ասում են՝ «Եվրոբուդ Պլյուս»-ը դարձել է պետական տենդերների թիվ մեկ հաղթողը, բայց ոչ թե ոլորտում լավագույնն է, այլ ինչ-ինչ կուլիսային պայմանավորվածությունների արդյունք է:

Ով է կանգնած «Եվրոբուդ Պլյուս»-ի հետեւում` «Իրավունք»-ը փորձել է մանրամասներ պարզել: Հատկանշական է այն, որ ծագումնաբանությամբ այս կազմակերպությունն ուկրաինական է (Ուկրաինա, Դնեպրոպետրովսկի մարզ, ք. Պավլոգրադ, Գորկու փողոց 166): Ավելին՝ նրանց ամբողջ տեխնիկան ուկրաինական համարանիշներով են: Թե ինչպես է ԵԱՏՄ անդամ երկրում այդքան ուկրաինական տեխնիկա մուտք գործել, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ այս կազմակերպությունը հայտնվել է Հայաստանում ռուս-ուկրաինական պատերազմից հետո: Այսպիսով՝ հայրենի պատերազմող երկրից դուրս եկած կազմակերպությունը Հայաստանում հիմնադրվել է 2022 թվականին՝ որպես ՍՊԸ-ը, իսկ 2023 թվականից արդեն ակտիվորեն ներգրավվել է պետական գնումներում: Նախորդ տարի «Եվրոբուդ Պլյուս»-ը հասցրել 7 պայմանագիր կնքել, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 5 միլիարդ դրամ։

Առավել ուշագրավ է, թե ով է այս «Եվրոբուդ Պլյուս»-ի սեփականատերը` ըստ պետռեգիստրի: Խոսքը Հակոբ Ստեփանյանի մասին է: Նա տնօրենի պաշտոն է զբաղեցրել նաեւ ճանապարհային գծանշումներով զբաղվող «Ուկռինվեստ» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունը եւս պետգնումների ակտիվ մասնակից է եղել։ 2020 թվականի ամռանը Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ որ 2018-2019թթ․ «Ուկռինվեստ» ընկերության տնօրեն Հակոբ Ստեփանյանը, ինչպես նաեւ ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք, խմբով՝ նախնական համաձայնությամբ, կազմակերպել եւ կատարել են խարդախություն՝ խաբեության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` մոտ 256 միլիոն դրամ, ինչպես նաեւ կազմել եւ օգտագործել են կեղծ փաստաթղթեր: Մասնավորապես, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների օգնությամբ գնման գործընթացը կազմակերպելիս մյուս ընկերությունների համար ստեղծվել են հակամրցակցային պայմաններ, ինչն էլ հնարավորություն է տվել «Ուկռինվեստ» ՍՊԸ-ին հաղթել մրցույթներում։ 2021թ․ ապրիլի 8-ին քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, իսկ նույն թվականի ապրիլի 14-ին՝ մուտքագրվել դատարան։ Ամբաստանյալի կարգավիճակում են միայն Հակոբ Ստեփանյանն ու Ճանապարհային ոստիկանության բաժնի պետ Կոստանտին Կոստանյանը։ Նախաքննության ընթացքում գործով անցող մյուս մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։ Ինչ վերաբերում է դատական գործին, ապա այն դատարան մտնելուց 3 տարի անց դեռեւս անավարտ է եւ գտնվում է դատաքննության փուլում։

Ասեք, որ միայն Հայաստանում կարող է ընկերության տնօրենը մեղադրվել պետությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ, սակայն նույն մարդու հիմնադրած այլ ընկերությունը՝ իր ուկրաինական համարանիշներով, լինի սիրված, վստահելի ու մշտապես միլիարդների տենդերներ հաղթած:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում