Պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանի մայրը չի հավատում, որ որդին ինքնասպանություն է գործել․ News.am

Պատահար

Հուլիսի 3-ին Սոթքի դիրքերում հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանի ընտանիքը չի հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին: NEWS.am-ի հետ զրույցում Սարգիսի մայրը՝ Թամարա Գասպարյանն ասաց, որ իր համոզմամբ, որդուն սպանել են:  

«Կա՛մ սպանել են, կա՛մ ստիպել են այդ քայլին գնալ, կա՛մ էլ անզգուշությունից է եղել: Ինչո՞ւ պիտի իրեն սպաներ: Ո՞ւր է իրենց պատասխանատուն, թո՛ղ գա, դիմացս կանգնի՛, աչքերիս մեջ նայի՛, ասի՛ տղադ իրեն սպանել է»,-ասաց նա:

 Մայրը վերջին անգամ հուլիսի 2-ին՝ 19:00-ի սահմանում է զրուցել Սարգիսի հետ. որդին ոչնչից չի բողոքել, տրամադրությունը լավ է եղել: Առավոտյան արդեն ընտանիքը ստացել է մահվան բոթը։ 

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2024 թվականի հուլիսի 3-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 00:45-ի սահմաններում, նույն զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերից մեկում պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել էր հրազենային վնասվածք, որից հետո տեղափոխվել էր կայազորային հոսպիտալ, որտեղ, գիտակցության չգալով, ժամը 02:20-ի սահմաններում, գրանցվել էր վերջինիս կենսաբանական մահը:

Քննչական կոմիտեում վարույթ էր նախաձեռնվել քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ զորամասում կամ զինվորական ծառայության կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում:

 

Թամարա Գասպարյանի խոսքով, ընտանիքին ռազմական ոստիկանությունից ասել են, որ նախնական տվյալներով՝ Սարգիսը, հնարավոր է՝ ֆինանսական խնդիրների պատճառով է ինքնասպան եղել։ Սարգիսի ընտանիքը, սակայն, բացառում է այս վարկածը։ 

 

 

 

«Ինքը եթե նեղության մեջ լիներ կասեր ինձ. ինքը իմ ընկերն էր, իմ տղեն էր, իմ ամեն ինչն էր: Ռազմական ոստիկանության ասում եմ՝ ու՞ր ա, որտե՞ղ ա վաշտի հրամանատարը, ես իմ տղուն սաղ սալամաթ տվել եմ ձեզ: Տանում են անտեր, անտիրական թողնում էնտեղ, բարդակ ա: Թո՛ղ գան, տեսնեն՝ ինչ ա կատարվում իրենց զորամասերում ու դիրքերում»,-ասում է տիկին Թամարան:

 

Սարգիս Խաչատրյանի մահը այս տարվա միակ դեպքը չէ։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանձորի գրասենյակի տվյալներով՝ տարվա սկզբից ոչ մարտական պայմաններում արդեն 16 զինծառայող է մահացել։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում