«Հրապարակ». Պատրաստվում են վերակազմավորել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պատրաստվում են վերակազմավորել Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը` հայտնի «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ը: ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը հրաժարվեց մեկնաբանել այս տեղեկությունը, այլ աղբյուրներից ճշտեցինք, որ այդ գաղափարի հեղինակը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, ով հակասություններ ունի իր տեղակալ Տարոն Չախոյանի հետ:
Արայիկ Հարությունյանն ուզում է ինչ-որ նոր մարմին կամ գրասենյակ ստեղծել` իր նախկին խոսնակ, արեւելագիտականի իր նախկին ուսանող Անժելա Կժդրյանի գլխավորությամբ: ՊՈԱԿ-ը կենթարկվի այդ գրասենյակին, կփոխվեն նրա գործառույթները` հիմնականում կզբաղվի վերլուծություններով, կպահպանի փորձագետներին, իսկ, ասենք, կառավարությանը ենթակա գերատեսչությունների խոսնակների աշխատանքը կհամակարգի նոր գրասենյակը:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

