«Փաստ». Ինչի՞ հաշվին է աճ գրանցել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական վիճակագրական տվյալներով, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը այս տարվա առաջին հինգ ամսվա կտրվածքով էական աճ է արձանագրել՝ միանգամից 2,2 անգամ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Առաջին չորս ամսվա տվյալները ներկայացնելիս նշել էինք, որ «փաշինյանական դիվերսիֆիկացիան» հանգեցրել է նրան, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից էապես մեծացել է: Իսկ ի՞նչ վիճակ է «հնգամսյակի» տվյալներով, գուցե Արևմուտքի հետ ցուցանիշները որոշակի փոփոխությո՞ւն են կրել: Պարզվում է՝ ոչ:

Ավելին, ԵՄ հետ ընդհանուր ապրանքաշրջանառությունը գրանցել է 23,7 տոկոս անկում, մասնավորաբար՝ Ֆրանսիայի պարագայում անկումը կազմել է 18 տոկոս, Գերմանիայի պարագայում՝ 35,9: ԵՄ անդամ բոլոր երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է ընդամենը 877 մլն դոլար (Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է 16,3 մլրդ): Ոչ պակաս տխուր է պատկերը ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերություններում. ապրանքաշրջանառությունը կազմել է ծիծաղելի 193 մլն դոլար՝ գրանցելով 37,2 տոկոս անկում: Պարզվում է՝ շատ ավելի՝ 2,8 անգամ աճ է արձանագրել Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը՝ կազմելով 7,5 մլրդ դոլար: Հարևաններից Իրանի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 6 տոկոսով, Վրաստանի հետ՝ 3 տոկոսով:
Բարեբախտաբար, էական աճ է գրանցել Չինաստանի հետ ապրանքաշրջանառությունը՝ ամբողջ 54 տոկոսով, սակայն Չինաստանի հետ առևտուրը կազմում է ընդամենը 1,2 մլն դոլար: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա արտաքին առևտրի ծավալները նորից աճ են գրանցել, այս անգամ՝ 2,8 անգամ՝ հասնելով 7,5 մլրդ դոլարի: Ճիշտ է, նորից աճ է գրանցվել ԱՄԷ-ի հետ առևտրաշրջանառության ցուցանիշներում, ընդ որում՝ ահռելի՝ մոտ 7,2 անգամ, հասնելով 3,3 մլրդ դոլարի, սակայն տնտեսագետների գնահատմամբ, դարձյալ գործ ունենք նույն Ռուսաստանի հետ՝ այլ «փաթեթավորմամբ»: Ու նորից ստացվում է նույն վիճակը՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից տատանվում է 60-70 տոկոսի սահմաններում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում