Մելքոնյանին եվրոպացիներն ինչո՞վ են տաքացնելու, քաղցր խոսքերո՞վ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Հերթական «մտքի գոհարն» է շախ տվել ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ կառավարության նիստում, թե` «Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է, իսկ «Հայոց պատմությունը»` չգոյության»: Որպեսզի հնչեցված մտքի պարզամտությունն ակնառու լինի, բերենք մի քանի օրինակ, որն առանձնացրել է «Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը. «Բագրատունյաց թագավորության սկզբնական շրջանի մասին մեր հիմնական պատկերացումները ստանում ենք 10-րդ դարասկզբի հայ մատենագրության խոշորագույն ներկայացուցիչ Հովհաննես Դրասխանակերտցու երկից, որը կրում է «Պատմություն Հայոց» անունը։ Այն ընդգրկում է հայ ժողովրդի պատմության ընդարձակ հատվածը` առասպելական շրջանից մինչեւ 924 թ։ Մանրակրկիտ նկարագրված է Բագրատունյաց պետության ձևեւավորման ու կայացման դժվարին ժամանակաշրջանը։ Ենթադրվում է, որ այն շարադրվել է Վասպուրականի Գագիկ Արծրունու եւ Բագրատունի Աշոտ Երկրորդի (Երկաթ) խնդրանքով»։ Պատկերացնու՞մ եք` Անիի ու Վասպուրականի թագավորները կաթողիկոս Դրասխանակերտցուն ասեին` արի աշխատությունը վերնագրենք` «Հայաստանի պատմություն», որպեսզի այն չընկալվի որպես պետության չգոյության պատմություն։ Պետրոսյանը հորդորում է` ոչ էլ փորձել պատկերացնել. «Նման բան մենակ 21-րդ դարի տկար ուղեղում կարող է հասունանալ, դարաշրջան, որտեղ մարմնի ամեն մի մաս կարելի է մեծացնել ու փոքրացնել, բացի ուղեղից»։

Դե որ Նիկոլ Փաշինյանն է փայլատակել իր «մտքի գոհարներով», մենք կզարմանայինք, որ դրանից զերծ մնային ՔՊ-ական կարկառունները: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գեներալ պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆՆ ասում է. «Ռուսական գազից մի օր պետք է հրաժարվենք, որ անկախ լինենք»: Երգիչ Ռազմիկ Ամյանը կասեր. «Սա երգի հետ կապ չունի, բայց գրել ենք, որ բռնի»: Համաձայնեք, որ միայն Մելքոնյանի ուղեղում կարող էր հղանալ, որ անկախ չէ, քանի դեռ ռուսական գազով է տաքանում: Հետաքրքիր է` օր ծերության, Մելքոնյանին եվրոպացիներն ինչո՞վ են տաքացնելու, քաղցր խոսքերո՞վ:

Իսկ Լուլուն արդեն ոչ միայն «դուխով է, այլեւ անգամ Ռեմբոն կնախանձեր նրան: Սահման կատարած այցի մասին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆԸ ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է. «Միայնակ քայլել եմ, տեսել ե՛ւ հայ, ե՛ւ ադրբեջանցի սահմանապահի, ու որեւէ վտանգ չեմ զգացել»: Ի դեպ, այս մասին ավելի վաղ զգուշացնում էր քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որ` «Տավուշի պաշտպանական գիծը դիտավորյալ քանդած Նիկոլն ու լուլույանմանները պետք է համոզեն տգետներին, որ հիմա Տավուշում ավելի անվտանգ է, քան երբ մենք հաղթանակած էինք...»: Հիմա այդպես էլ չհասկացանք` Լուլուն առյուծի կա՞թ է խմել, թե՞ այնքան ահ է տվել Նիկոլ Փաշինյանը, որ էլ վտանգի զգացումը չի զգում: Թեպետ այս դեպքում` դեռ վտանգ չզգալը ոչինչ, լավ է, որ ադրբեջանցիներին տեսնելիս չի խոնարհվել:

Իրենց զարմանալի պահվածքով ՔՊ-ական պատգամավորներից հետ չեն մնում նաեւ ՔՊ-ամերձ կրթության մշակները: Այսպիսով` Բրյուսովի անվան պետական համալսարանը վերածվել է այնպիսի համալսարանի, որի ռեկտոր ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆՆ ուսանողներին պատժելու համար չեղարկում է դիպլոմների հանձնման արարողությունը։ Այս մասին ահազանգում է նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը. «Երեկ հայտարարություն են տարածում, որ միջոցառումը լինելու է բուհի դահլիճում, ուսանողները մոտենում են «ժամանակատարին»՝ խնդրելով միջոցառումը կազմակերպել այնպիսի վայրում, որտեղ կկարողանան նաեւ ծնողները ներկա լինեն, զայրանում է ու ասում՝ եթե այդպես է ոչ մի տեղ էլ չենք կազմակերպում։ Սա չե՞ք…»:

Զարմացած է «Իրավունք»-ը

https://iravunk.com/sim/?p=288092&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը