Ես չեմ պատասխանի այս հարցին.Սպերցյանը` լրագրողին
Սպորտ«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի պատասխանել իր ապագայի վերաբերյալ հարցին։
«Իմ ապագա՞ն. Ես չեմ պատասխանի այս հարցին»,- Սպերցյանի խոսքերն է փոխանցում Championat.com-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական, մասնավորապես իտալական ակումբներ։
Հուլիսի 13-ին Կրասնոդարը Ռուսաստանի Սուպերգավաթի խաղում կհանդիպի «Զենիթի» հետ։ Թիմերը կխաղան Վոլգոգրադի «Վոլգոգրադ Արենա» մարզադաշտում։

