Ինչ են հուշում Իրանի նոր նախագահի առաջին ելույթները

Վերլուծություն

Ի դեպ, այս օ­րե­րին ար­ձա­նագր­վեց եւս մեկ ի­րո­ղութ­յուն, որն իր հեր­թին է խո­սում ինչ­պես Ա­լիե­ւի, այն­պես էլ շատ ա­վե­լի մեծ չա­փով Նի­կո­լի կող­մից տար­վող տա­տա­նո­ղա­կան խա­ղի մա­սին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=288051&l=am): Ն­կա­տի ու­նենք այն ա­ռա­ջին պաշ­տո­նա­կան կա­պը, ո­րը գրե­թե միա­ժա­մա­նակ ու­նե­ցան Ա­լիեւն ու Նի­կո­լը Ի­րա­նի նո­րըն­տիր նա­խա­գահ Մա­սուդ Փե­զեշ­կիա­նի հետ:

Ինչ­պես եւ սպաս­վում էր, Ա­լիե­ւի եւ Փե­զեշ­կիա­նի ա­ռա­ջին պաշ­տո­նա­կան հե­ռա­խո­սազ­րույ­ցը միան­գա­մայն ջերմ էր: Ըստ ի­րա­նա­կան աղբ­յու­րի. «Այս զրույ­ցի ըն­թաց­քում Փե­զեշ­կիանն ու Ա­լի­եւը միմ­յանց հրա­վի­րել են այ­ցե­լել Բա­քու եւ Թեհ­րան, ին­չը եր­կու կող­մից ըն­դուն­վել է ոգ­եւո­րութ­յամբ։ Եր­կուս­տեք ընդգծ­վել է, որ եր­կու երկր­նե­րի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը զար­գա­նում են ընդ­հա­նուր կրո­նա­կան ու մշա­կու­թա­յին ար­մատ­նե­րի, ինչ­պես նաեւ բա­րե­կա­մութ­յան ու եղ­բայ­րութ­յան հի­ման վրա եւ կընդ­լայն­վեն տար­բեր ո­լորտ­նե­րում»: Այ­սինքն, ինչ­պես եւ սպաս­վում էր, հա­րա­բե­րութ­յուն­նե­րի տե­ղա­շար­ժեր այս­տեղ չեն սպաս­վում: Մի­գու­ցե միայն զար­գաց­ման ուղ­ղութ­յամբ, հաշ­վի առ­նե­լով Փե­զեշ­կիա­նին վե­րագր­վող թյուր­քա­մե­տութ­յու­նը:

Չ­նա­յած, դա­տե­լով Նի­կո­լի հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցից, հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ եւս տե­ղա­շար­ժե­րը քիչ սպա­սե­լի են: Փե­զեշ­կիա­նը վե­րա­հաս­տա­տել է, որ. «Չ­նա­յած Հա­յաս­տա­նի հետ Ի­րա­նի սահ­մա­նը կարճ է, սա­կայն այն հույ­սի եւ խա­ղաղ կյան­քի սահ­մանն է, եւ մեր սկզբուն­քա­յին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը ձեր հան­դեպ ան­ձեռնմ­խե­լի է»: Պայ­մա­նա­վոր­վել են հար­մար ժա­մա­նակ հան­դի­պել, նաեւ, որ նախ­կին բո­լոր ծրագ­րե­րը մնում են ան­փո­փոխ:

Իսկ ընդ­հան­րա­կան ի­մաս­տով, ան­փո­փոխ են մնում ռուս-ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, որ­տե­ղից էլ բխում են մաս­նա­վո­րա­պես հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կում եր­կու երկր­նե­րի մո­տե­ցում­նե­րը: Ի­րա­նա­կան աղբ­յու­րը հայտ­նում է. «Ի­րա­նի նոր նա­խա­գա­հը հայ­տա­րա­րել է Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան հետ հա­մա­պար­փակ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին հա­մա­ձայ­նա­գիր ստո­րագ­րե­լու պատ­րաս­տա­կա­մութ­յան մա­սին ԲՐԻԿՍ-ի ա­ռա­ջի­կա գա­գաթ­ա­ժո­ղո­վում, ո­րը կանց­կաց­վի Կա­զա­նում»: Այդ գա­գա­թա­ժո­ղովն էլ սա­րե­րի հե­տե­ւում չէ՝ կա­յա­նա­լու է այս տար­վա հոկ­տեմ­բե­րի 22-24-ին: Ընդ ո­րում, Փե­զեշ­կիա­նը միայն օ­գոս­տո­սի 7-ին է ստանձ­նե­լու նա­խա­գա­հի պար­տա­կա­նութ­յուն­նե­րը, այ­սինքն՝ գրե­թե ան­մի­ջա­պես էլ կստո­րագ­րի գործ­նա­կա­նում պատ­րաստ «Հա­մա­պար­փակ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին» հա­մա­ձայ­նա­գի­րը, ո­րը, ըստ փոր­ձա­գի­տա­կան գնա­հա­տում­նե­րի, ռուս-ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը տե­ղա­փո­խում են հա­մա­գոր­ծակ­ցութ­յան գեր­բարձր մա­կար­դակ՝ մեր տա­րա­ծաշր­ջա­նի եւ ողջ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի հա­մար բխող հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

Այս­պի­սով, ըստ ա­մե­նայ­նի, մեր տա­րա­ծաշր­ջա­նում պահ­պան­վում է այն մթնո­լոր­տը, ո­րի պա­րա­գա­յում ռուս-ի­րա­նա­կան տան­դե­մը պատ­րաս­տա­կամ է կան­խել ինչ­պես թուրք-ա­զե­րիա­կան վե­րահս­կո­ղա­կան նկրտում­նե­րը, այն­պես էլ Ա­րեւ­մուտ­քի՝ Հա­յաս­տա­նում ամ­րապնդ­վե­լու եւ տա­րա­ծաշր­ջա­նը վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նե­լու ծրագ­րե­րը: Ընդ ո­րում, կան­խել բո­լոր մի­ջոց­նե­րով, ին­չի մա­սին բա­վա­կա­նին թա­փան­ցիկ ակ­նար­կում է հի­շա­տակ­ված ռուս-ի­րա­նա­կան «Հա­մա­պար­փակ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին» հա­մա­ձայ­նա­գի­րը, ա­վե­լի ճիշտ այն դե­տալ­նե­րը, ո­րոնք շո­շափ­վել են հրա­պա­րա­կա­յին դաշ­տում: Իսկ ամ­բող­ջա­կան պայ­մա­նա­գի­րը, ինչ­պես ակ­նար­կում են դրան քիչ թե շատ ծա­նոթ աղբ­յուր­նե­րը, շատ ա­վե­լի խոր­քա­յին եւ ան­զի­ջում է, քան այն, ո­րը ցույց է տա­լիս դրա հայտ­նի բա­ղադ­րիչ­նե­րը:

Մ­յուս կող­մից, ի­հար­կե, մեծ տա­րա­ծաշր­ջա­նում դեռ գլո­բալ փո­փո­խութ­յուն­նե­րը պետք չէ բա­ցա­ռել: ՆԱՏՕ-ի վա­շինգ­տոն­յան գա­գա­թա­ժո­ղո­վի ամ­փո­փիչ հայ­տա­րա­րութ­յան մեջ խոս­վում է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ՆԱՏՕ-ի դիր­քերն ամ­րաց­նե­լու, Չի­նաս­տա­նի հետ հռե­տո­րա­բա­նութ­յու­նն էլ ա­վե­լի կոշ­տաց­նե­լու մա­սին: Բ­նա­կա­նա­բար, ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ ա­մեն ինչ կփոր­ձեն նույն սրութ­յամբ շա­րու­նա­կել: Մ­յուս կող­մից, ինչ­պես հա­ղոր­դեց Ալ-Ա­րա­բիան՝ Իս­րա­յե­լի բա­նա­կը պատ­րաստ է ցա­մա­քա­յին գոր­ծո­ղութ­յուն­նե­րի Լի­բա­նա­նի հա­րա­վում մի քա­նի ճա­կատ­նե­րով. «Լի­բա­նա­նում եւ Սի­րիա­յում պա­տե­րազ­մի ծանր օ­րեր են սպա­սում մեզ»: Այ­սինքն, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում մեծ պայթ­յու­նի հա­վա­նա­կա­նութ­յու­նը այս ա­մե­նով միայն ա­վե­լա­նում է:

­Միայն թե՝ Բ­րի­տա­նիա­յում պաշ­տո­նա­պես խո­սում են դա­տարկ զի­նա­նոց­նե­րից, մայր­ցա­մա­քա­յին Եվ­րո­պա­յում նույն պատ­կերն է, գու­մա­րած ա­ճող քա­ղա­քա­կան գերճգ­նա­ժա­մը, որն ար­տա­հայտ­վեց  Ֆ­րան­սիա­յում եւ կա­րող է ցան­կա­ցած պա­հի ար­տա­հայտ­վել մյուս եվ­րո­պա­կան երկ­րնե­րում: Գու­մա­րած փաս­տը, որ չի­նա­ցի զին­վո­րա­կան­նե­րը ար­դեն հայտն­վել են ԵՄ սահ­մա­նին՝ Բե­լա­ռու­սում անց­կաց­վող հա­մա­տեղ զո­րա­վար­ժանք­նե­րի տես­քով, բայց «դուզ խոսքն է­շին են ա­սում»: ԱՄՆ-ում վի­ճա­կը հա­սել է Կոնգ­րե­սի մա­կար­դա­կով Բայ­դե­նի ա­ռող­ջութ­յան մա­սին պաշ­տո­նա­կան տե­ղե­կանք ներ­կա­յաց­նե­լու պա­հան­ջին, եւ ա­մեն մի նոր օ­րը եւս մեկ ցնցու­մա­յին ի­րա­դար­ձութ­յուն է ի հայտ բե­րում: Այս ի­րա­վի­ճա­կում կա­րո՞ղ է ՆԱՏՕ-ն­ եւ, ա­ռա­ջին հեր­թին, ԱՄՆ իշ­խող վեր­նա­խա­վը մար­սել Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի մեծ պայթ­յու­նը, էա­կան հար­ցադ­րում է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=288053&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը