Իշխանությունը վարում է վտանգավոր արտաքին քաղաքականություն, պետք է կասեցնել ՀՀ-ին սպառնացող վտանգները

Թեմա

«Դիվանագետների համահայկական խորհուրդը» հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է․ «Ս.թ. հուլիսի 11-ին տեղի ունեցավ Դիվանագետների համահայկական խորհրդի կազմակերպած “Հայաստանի արտաքին քաղաքականության վերահաս վտանգները. ինչպես չկորցնել/ձեռք բերել դաշնակիցներ” թեմայով աշխատանքային կլոր սեղան քննարկումը, որին մասնակցեցին դիվանագիտական, փորձագիտական, գիտական, քաղաքագիտական համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ։

Քննարկման ընթացքում տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակություն՝ հետևյալ ուղղություններով՝

  • Հայաստանի համար չափազանց վտանգավոր ու ռիսկային տարածաշրջանային զարգացումներ
  • Արտաքին քաղաքականության ձախողումներ
  • Ինչու՞ է Հայաստանն անընդհատ կորցնում բնական դաշնակիցներին
  • Ի՞նչ է պետք անել վերականգնելու համար Հայաստանի անվտանգային, դաշնակցային միջավայրը
  • Ինչպե՞ս Արցախի հարցը պահել օրակարգում
  • Ռազմավարական հարաբերությունների վերագործարկման հնարավորությունները Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի և Չինաստանի հետ
  • Հայկական աշխարհի ներուժի օգտագործման կենսական անհրաժեշտությունը

Մասնակիցների գնահատմամբ գործող իշխանությունը վարում է անհեռատես և վտանգավոր արտաքին քաղաքականություն, որի արդյունքում Հայաստանը հայտնվել է չափազանց խոցելի վիճակում։ Մոտ ժամանակներում այս ընթացքը կարող է երկիրը տանել դեպի լիակատար մեկուսացում՝ առանց որևէ դաշնակցի և անվտանգության մեխանիզմների՝ այն վերածելով ոչ կենսունակ պետության։

Հայաստանը պետք է ակտիվացնի իր աշխատանքը գործող անվտանգային համակարգում՝ փորձելով գտնել առկա տարաձայնությունների և խնդիրների լուծման ճանապարհները, ինչպես նաև ձեռք բերել իրավիճակային դաշնակիցներ։ 

Հայաստանը պետք է շարունակի Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները՝ դարձնելով այն փոխշահավետ, երկու երկրների միջև և ողջ տարածաշրջանում կայուն ու երկարատև խաղաղության հաստատման նպատակով։ Դրան հասնելու համար էապես կարևոր է բանակցություններում քաղաքական կարգավորումը երաշխավորող միջնորդի ինստիտուտի գործարկումը և Արցախի թեման բանակցային օրակարգ վերադարձնելը։ Զուգահեռ անհրաժեշտ է հնարավոր բոլոր ուղղություններով, այդ թվում միջազգային կառույցների և հիմնական ուժային կենտրոնների հետ, աշխատանքներ տանել արցախահայության միջազգային ճանաչված անքակտելի իրավունքների վերականգնման համար՝ ներառյալ հայրենի հողում երաշխավորված և անվտանգ ապրելու իրավունքը։

Դիվանագետների համահայկական խորհուրդը արձանագրում է ժամանակի սղությունը՝ Հայաստանին սպառնացող արտաքին վերահաս վտանգները կասեցնելու համար։ Միաժամանակ, Խորհուրդն իր խորը համոզմունքն է արտահայտում, որ նպատակաուղղված, ճիշտ, հետևողական, համակարգված, գրագետ և սկզբունքային քայլերի արդյունքում հնարավոր է էապես շտկել իրավիճակն՝ ի վերջո վերադառնալով երկրի անվտանգ, կայուն և տևական զարգացման հուն։»։

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում