Ռոմելա Սարգսյանը խոսել է իր և դերասան Գևորգ Գրիգորյանի հարաբերությունների, սերիալում նոր ինտրիգների և քաղաքական հայացքների համար քննադատվելու մասին

Շոու բիզնես

Լեռները կհիշեն» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանի նկարահանումներն արդեն ավարտվել են: Նկարահանման ընթացքից, նոր զարգացումներից, Գևորգ Գրիգորյանի հետ հարաբերություններից ու քաղաքական հայացքներից Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Ռոմելա Սարգսյանի հետ:

«Հեռուստադիտողը թող սպասի «Հեպի էնդի», ինչպես բոլոր սերիալներում լավ ավարտ ենք ունենալու, շատ հետաքրքիր, ինտրիգային սերիաներ են սպասվում: Չեմ ուզում մանրամասնել, որ ինտրիգը չթուլանա, պարզապես խորհուրդ եմ տալիս հետևել: Շնորհակալ եմ հեռուստադիտողին, որ 1 տարի մեզ հետ են: Փողոցում շատ են մոտենում ու հարցնում, թե ինչ է լինելու, շնորհակալ եմ այդ սիրո, գնահատականի ու ամեն օր մեզ հետևելու համար»,- մեզ հետ զրույցում պատմեց դերասանուհին ու հավելեց, որ նկարահանումները շատ հետաքրքիր են անցել:

«Գնացինք Խուստուփ,  և՛ դերասանական թիմի, և՛ նկարահանող խմբի համար ծանոթություն էր նոր հրաշքի հետ: Կտրված էինք ամեն ինչից՝ բարձունքի վրա: Այս ընթացքում շատ ճամփորդեցինք Հայաստանի սարերով ու լեռներով, քանի որ ֆիլմը հենց լեռների մասին է»,- նշեց Ռոմելան:

Ինչպես բոլոր նկարահանումների ժամանակ, դերասանները բազում փորձություններ են հաղթահարել:

«Ցուրտը, շոգը, տարբեր անհարմար պայմաններ ենք ունեցել: Լեռներում բարդ էր, բայց վտանգավոր ու կյանքին սպառնացող դեպքեր չեն գրանցվել, փառք Աստծո, քանի որ բոլորս նախապես պատրաստված ենք գնացել, բացի այդ մեզ հետ կային մարդիկ, ովքեր ինֆորմացված են, ինչպես ճիշտ լինել լեռներում: Ավելի շատ հիացել ենք բնությամբ ու տեսարաններով, և, երևի հայրենասիրության զգացողությունն է ավելի ամրացել լեռներում»,- պատմեց Ռոմելան:

Դերասնուհին անկեղծացավ, որ շատ է լսել իր և դերասան Գևորգ Գրիգորյանի հարաբերությունների մասին խոսակցություններ:

«Եթե ես այդ մասին չեմ խոսում ու բարձրաձայնում, նշանակում է՝ ես դրա կարիքը չեմ զգում ու ճիշտ չեմ համարում: Այսինքն՝ ոչ մի արձագանք չեմ տալիս նման խոսակցություններին, անձնական կյանքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չեմ սիրում տարածել, եթե հարկ համարեմ ինչ- որ բանի մասին խոսելու իմ անձնական հարաբերություններից, անպայման իմ ինստագրամյան էջում կտեսնեք»,- ասաց նա:

Անդրադառնալով վերջերս մամուլում տարածված լուրերին, որ իբրև Գևորգը 2-րդ եթերաշրջանում չի լինելու հեռուստասերիալում, դերասանուհին նշեց, որ սուտ լուրեր են:

«Ուղղակի նա այս պահին Հայաստանում չի և զբաղվում է լեռնագնացությամբ, դրա համար երևի մարդիկ մտածում են, որ ինքը այս եթերաշրջանում չի լինելու կամ դուրս է եկել: Սուտ խոսակցություններ են, պետք չէ դրանց ուշադրություն դարձնել: Գևորգի նկարահանումներն ավարտվել են ավելի վաղ, քան մերը: Նա իր տեսարաններում նկարվել ու գնացել է լեռներ»:

Խոսելով նոր առաջարկներից՝ Ռոմելան նշեց, որ քանի որ նոր է ավարտել նկարահանումները, նախընտրում է գոնե մի քանի ամիս հանգստանալ: Իսկ այս ընթացքում, եթե անգամ առաջարկներ լինեն, հնարավոր է մերժի:

«Հանգստի կարիք ունեմ: Նախագիծը տևել է 1 տարի, իսկ հեռուստասերիալում շարունակաբար նկարահանվելը բավական բարդ ու էմոցիոնալ է և շատ էներգիա է խլում: Փորձելու եմ վերականգնվել որոշ ժամանակ, հետո կմտածեմ առաջարկների մասին»:

Խոսելով քաղաքական գործընթացներին միանալու և քննադատությունների ենթարկվելու մասին՝ Ռոմելան նշեց, որ իրեն դերասան համարելուց առաջ՝ առաջին հերթին համարում է քաղաքացի, ով ունի իրավունքներ՝ խոսելու ու արտահայտելու իր կարծիքը ցանկացած հարցի շուրջ: «Բավական քննադատությունների հանդիպեցի, և անհիմն մեղադրանքների, բայց ես հայ եմ, և ինձ համար շատ կարևոր է պահպանել մեր երկիրն ու արժեքները: Դա է պատճառը, որ հայտնել եմ իմ դիրքորոշումը, չնայած, լավ առիթ է նշելու, որ որևէ քաղաքական ուժի չեմ սատարում»,- ամփոփեց դերասանուհին:

https://iravunk.com/sim/?p=288001&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան