Կներդրվի նոր «անապահովության նպաստ». գործարկվելու է ընտանիքի նոր գնահատման համակարգ

Ներքաղաքական

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 11-ի նիստում հավանություն տվեց «Պետական նպաստների մասին» օրենքում եւ հարակից օրենքների փոփոխությունների փաթեթին, որով փոխվում է նպաստների համակարգը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այսպիսով գործարկվելու է ընտանիքի նոր գնահատման համակարգ, վերանայվելու են գնահատման բնութագրիչները, հստակեցվելու են ընտանիքի կենսապայմանների բարձրացմանն ուղղված նպաստների նշանակման և վճարման ընթացակարագերը, ներդրվելու են աղքատության փուլային հաղթահարման մոդելներ։

Այժմ գործում են հետևյալ նպաստի տեսակները՝ ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ և հրատապ օգնություն, որոնք նշանակվում են ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա։

Ընտանիքների անապահովության գնահատման ներկայիս համակարգի հիմնախնդիրներից է ցածր հասցեականությունը, երբ համակարգից դուրս են մնում իրականում աղքատ ընտանիքները։

Ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի հիմքում դրվում է ընտանիքի ամսական ամբողջական եկամուտը, որը հաշվարկվում է, միջազգային պրակտիկայում ստվերային տնտեսության որոշակի ծավալ ունեցող երկրներում կիրառվող հիբրիդային մեթոդով։ Դժվար ստուգելի եկամուտների վերագրման նպատակով կիրառվելու է ակտիվների, բարեկեցության պայմանների գնահատման մոտեցումը։

Նախատեսվում է, որ անապահովության նպաստի իրավունք կստանան այն ընտանիքները, որոնց տնօրինվող եկամուտները չեն գերազանցում որոշակի՝ նախօրոք սահմանված շեմը:

Ելնելով ծայրահեղ աղքատության վերացման նպատակադրումից, այդ շեմը սահմանվելու է այնպես, որ անապահովության նպաստի նոր համակարգում ընդգրկվեն այն ընտանիքները, որոնց մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտի չափը ցածր է պարենային զամբյուղի արժեքի նկատմամբ հաշվարկվող տոկոսի արժեքից։ Այսինքն, նպաստների նոր համակարգի թիրախը ծայրահեղ աղքատ բնակչությունն է։

Միաժամանակ ըստ խնամառության խմբի՝ ընտանիքների համար կապահովվի նպաստի չափի որոշակի հավելում։ Վերջիններս այն ընտանիքներն են, որտեղ կա՛մ աշխատանքային տարիքի աշխատունակ անդամներ չկան, կա՛մ որտեղ յուրաքանչյուր այդպիսի անդամ ծանրաբեռնված է 3-ից մինչև 5 խնամառու անդամով:

Գնահատման նոր համակարգով նախատեսվում է նաև այդ համակարգի հիման վրա, տարբեր շեմեր սահմանելու միջոցով իրականացնել նաև այլ ոլորտներում՝ կրթություն, առողջապահություն և այլն, թիրախային և հասցեական ծրագրեր։

Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է՝

«ընտանեկան նպաստը» վերանվանել «անապահովության նպաստ»․

սահմանել, որ

անապահովության նպաստ ստանալու իրավունք ունի սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքը, որի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմից և ընտանիքի համար հաշվարկված անապահովության նպաստի ամսական հիմնական չափը բարձր է տվյալ տարվա համար սահմանված անապահովության նպաստի նվազագույն չափից:

Անապահովության նպաստի չափը որոշվում է` անապահովության հիմնական նպաստի չափին ավելացնելով հավելումը։

Նախագծով նախատեսվում է «սոցիալական նպաստը» որպես նպաստի տեսակ հանել «Պետական նպաստների մասին» օրենքից, քանի որ այն նույնանում է ընտանեկան նպաստի հետ: Հանել երեխային ծննդյան և ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը, քանի որ դրանք նույնանում են այլ նպաստների հետ (երեխայի ծննդյան միանվագ նպաստ և թաղման նպաստ):

https://iravunk.com/sim/?p=287974&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ