«Փաստ». Փողը պակասեցրե՞լ են
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստան եկող «արևմտյան դրամաշնորհները» վերջին մեկ տարվա ընթացքում, իսկ հունվարից հետո՝ առավել ևս, նկատելիորեն նվազել են։ Ավելին, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն ինքնամոռաց շարունակում են «սեր խոստովանել» Արևմուտքին, նույն Արևմուտքը բաց տեքստով ցույց է տալիս, որ առանձնապես մեծ հետաքրքրություններ չունի Հայաստանում՝ տարբեր ծրագրերի հետ կապված, առավել ևս, որ այս իշխանությունները նախորդ ծրագրերը մեծամասամբ ձախողել են: Նրանք հստակ ցույց են տալիս, որ, մեծ հաշվով, նրանց միակ խնդիրը Նիկոլ Փաշինյանի ու անմիջականորեն իշխող ուժի միջոցով Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է։
Բանն այն է, որ թեպետ հակառուսական տրամադրությունները քիչ չեն, սակայն դրանք Արևմուտքում բավարար չեն համարում, քանի որ հանրության գերակշիռ մեծամասնությունը դեմ է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունները փչացնելու փաշինյանական քաղաքականությանը: Ըստ այդմ, այս ուղղությամբ ևս արևմտյան դրամաշնորհային հոսքերը նկատելիորեն կրճատվել են։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

