Վաշինգտոնին դեռ որքան կհաջողվի վերահսկել Նիկոլին

Վերլուծություն

Ա­լիե­ւը հեր­թա­կան ան­գամ, մեղմ ա­սած, ան­հար­մար դրութ­յան մեջ դրեց Նի­կո­լին: Դի­տա­վոր­յալ, թե՝ ոչ, հար­ցի մի կողմն է: Բայց այն, որ Շու­շիում նրա կազ­մա­կեր­պած «Թ­յուր­քա­կան պե­տութ­յուն­նե­րի կազ­մա­կեր­պութ­յան» ոչ պաշ­տո­նա­կան գա­գա­թա­ժո­ղո­վը, ա­վե­լի կոնկ­րետ՝ գա­գա­թա­ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րը ոչ թե պար­զա­պես ծանր հար­ված հասց­րին, այլ բա­ցա­հայ­տե­ցին Նի­կո­լի ա­րարք­նե­րի ի­մաս­տը, դա փաստ է:

ԵՄ-Ի ՀԱՍՑԵԻՆ ՈՉ ՄԻ ԹԹՈՒ ԽՈՍՔ

Ա­մե­նաակ­նա­ռուն, ի­հար­կե, Հուն­գա­րիա­յի վար­չա­պետ Օր­բա­նի հայ­տա­րա­րութ­յուն­ներն էին: Ոչ պա­կաս սուր, քան ա­րել էր Լու­կա­շեն­կոն Շու­շիում: Բայց ե­թե Լու­կա­շեն­կո­յի հետ կապ­ված Նի­կոլն ի­րեն էր կո­տո­րում, թե ո՛չ ին­քը, ո՛չ իր իշ­խա­նութ­յու­նը ներ­կա­յաց­նող որ­եւէ պաշ­տոն­յա ոտք չի դնի Բե­լա­ռուս, Օր­բա­նի պա­րա­գա­յում փաս­տի ա­ռաջ է կանգ­նել: Նախ, Լու­կա­շեն­կո­յին նի­կոլ­յան խուն­տան ի սկզբա­նե էլ ներ­կա­յաց­նում էր, այս­պես ա­սենք, ոչ բա­րե­կա­մի եւ Ա­լիե­ւի ըն­կե­րոջ կար­գա­վի­ճա­կով, ու­մից ա­մեն բան սպա­սե­լի է: Իսկ ա­հա Օր­բա­նը ներ­կա­յաց­նում է նույն խուն­տա­յի ե­րա­զանք­նե­րի Եվ­րո­պան, ա­վե­լին, ներ­կա պա­հին նա­խա­գա­հում է այդ Եվ­րո­պա­յում: Ու­րեմն, այդ ին­չո՞ւ Նի­կո­լը ո­րո­շեց «Բե­լա­ռուս չգնալ», բայց Օր­բա­նի, Հուն­գա­րիա­յի, Եվ­րո­պա­յի մա­սին ան­գամ մեկ թթու խոսք չի ա­սում: Այ­սինքն` ի՞նչ է ստացվում, Լու­կա­շեն­կո­յից այդ­պես «վի­րա­վոր­վե­լը» ար­հես­տա­կա՞ն էր, սո­վո­րա­կան խա՞ղ, ա­րեւմտ­յան հրա­հա՞նգ: Թե՞ Օր­բա­նից էլ է նե­ղա­ցել, բայց բան չի ասում՝ ել­նե­լով քա­ղա­քա­կան նկա­տա­ռում­նե­րից:

­Կա­րե­լի է նաեւ այս հար­ցադ­րումն ա­նել. իսկ Լու­կա­շեն­կո­յից կնե­ղա­նա՞ր, ե­թե նա չներ­կա­յաց­ներ ՀԱՊԿ-ը: Կամ Օր­բա­նի հաս­ցեին նույ­նը չէ՞ր ա­սի, ինչ Լու­կա­շեն­կո­յի, ե­թե Հուն­գա­րիան չլի­ներ եվ­րո­պա­կան պե­տութ­յուն: Կարճ ա­սած, գա­լիս ենք ա­մե­նա­պարզ մտքին. խոսքն այս­տեղ նե­ղա­նալ-չնե­ղա­նա­լու մա­սին չէ: Այլ պար­զա­պես, ի դեմս Լու­կա­շեն­կո­յի, Նի­կո­լը հեր­թա­կան հար­վա­ծը հասց­րեց ՀԱՊԿ-ին եւ, ի դեմս Օր­բա­նի, ան­գամ մեկ թթու բառ չի ա­սում ԵՄ-ին: Կարճ ա­սած՝ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րոշ­ման հարց կամ սո­վո­րա­կան քա­րոզ­չա­կան շոու՝ ա­րեւմտ­յան տե­րե­րին հա­ճե­լի է, որ նի­կոլ­յան խուն­տան ցույց է տա­լիս, թե «որ­քան վատն են» ՀԱՊԿ-ն­ ու նրա ան­դամ­նե­րը, իսկ ԵՄ-ի եւ նրա ան­դամ­նե­րի նույն ա­րար­քը պետք է ա­մեն կերպ ի ցույց չդնել: Միայն թե այս­տեղ շատ պարզ մեկ նյո­ւանս կա՝ նման է­ժան քա­ղա­քա­կան շոու­նե­րով «տուն չես պա­հի»: Ե­թե փո­ղը գա­լիս է եվ­րա­սիա­կան ուղ­ղութ­յու­նից, իսկ Եվ­րո­պա­յի եւ գլխա­վոր տի­րոջ՝ ԱՄՆ-ի հետ ա­ռեւտ­րատն­տե­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներդ էա­պես ցածր մա­կար­դա­կի վրա են, ա­պա ա­ռա­վե­լա­գույ­նը, որ հնա­րա­վոր է հաս­նել նման տրյուկ­նե­րով, ե­կամ­տի հիմ­նա­կան աղբ­յու­րից կտրվելն է: Ընդ ո­րում, ա­ռանց մյուս կող­մից քիչ թե շատ հա­մար­ժեք փոխ­հա­տուց­մամբ: Բ­նա­կա­նա­բար` այս ի­րա­վի­ճա­կից բխող հե­տե­ւանք­նե­րով:

­Մի խոս­քով, ինչ­պես քա­նիցս նշել ենք, Նի­կո­լը հենց այդ խո­րը հա­կա­սութ­յան ա­ռաջ է կանգ­նած: Քա­րոզ­չա­կան դաշ­տում՝ ԵՄ-ա­կան Օր­բա­նի հաս­ցե­ին ոչ մի թթու խոսք, ան­գամ այն դեպ­քում, երբ, ինչ­պես Շու­շիի դեպ­քը հիմ­նա­վո­րեց, նա բա­ռա­ցիո­րեն թքած ու­նի, թե Նի­կոլն ինչ կմտա­ծի կամ կա­նի: Գործ­նա­կան դաշ­տում մի­գու­ցե «կա­րե­լի» է Լու­կա­շեն­կո­յին  «կպնել», բայց ոչ ա­վե­լին՝ ռուս­նե­րի հաս­ցեին «դո­զան շատ ան­ցած», փո­ղից կտրվե­լու հե­ռան­կարն է: Իսկ ա­մե­րիկ­յան տե­րերն ա­նընդ­հատ դրդում են այդ վեր­ջին «կար­միր գի­ծը» կամ ան­վե­րա­դառ­նա­լիութ­յան կետն անց­նել՝ ա­նընդ­հատ սպառ­նա­լով իշ­խա­նա­փո­խութ­յամբ, ո­րը խոս­տա­նում է նաեւ բան­տա­յին ա­պա­գա: Ի­հար­կե, հե­ղաշր­ջում ա­նե­լը հեշտ գործ չէ, ե­թե ի­հար­կե, ու­ժա­յին հա­մա­կար­գը շա­րու­նա­կի մնալ Նի­կո­լի հե­նա­րա­նի դե­րում: Բայց հարց է՝ կմնա՞, օ­րի­նակ ո՞րն է ե­րաշ­խի­քը, որ հա­նուն մի քա­նի կո­պե­կի սե­փա­կան սրբութ­յուն­ներն ան­գամ ծա­խե­լու պատ­րաստ կարմի­րբե­րե­տա­վոր­նե­րը հա­նուն ա­րեւմտ­յան ա­վե­լի մեծ փո­ղի սե­փա­կան տի­րո­ջը չեն ծա­խի:

ՎՐԱՑԱԿԱՆ ՆՈՐ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»

Ա­հա, մո­տա­վո­րա­պես նման խայ­տա­ռակ վի­ճա­կում ենք: Միայն թե ա­րեւմտ­յան այս մե­խա­նիզ­մը կշա­րու­նա­կի՞ նույնկերպ գոր­ծել, այս­տեղ մեծ հար­ցա­կան կա:

Վ­րաս­տա­նի դեպ­քը Վա­շինգ­տո­նի հա­մար լուրջ ա­հա­զանգ էր: Հա­րա­վա­յին Կով­կա­սում ա­մե­նա­հա­վա­տա­րիմ եր­կի­րը, «դե­մոկ­րա­տիա­յի հիմ­նաս­յու­նը» այն­պի­սի ա­րա­գութ­յամբ է ձեռ­քից գնում, որ ամ­ե­րի­կա­ցի­ներն ար­դեն չեն էլ պատ­կե­րաց­նում, թե ինչ կա­րե­լի է ա­նել: Ս­պառ­նա­ցին պատ­ժա­մի­ջոց­նե­րով՝ օ­գուտ չտվեց: ԵՄ դես­պան Պա­վել Գեր­չինս­կին նա­խօ­րեին էլ ա­վե­լի կոշ­տաց­րեց տո­նը, թե՝ Բր­յու­սե­լը սա­ռեց­րել է 30 մի­լիոն եվ­րոն, ո­րը նա­խա­տես­ված էր պաշտ­պա­նա­կան ո­լոր­տում Թ­բի­լի­սիին ա­ջակ­ցե­լու հա­մար։ «Եվ սա միայն ա­ռա­ջին քայլն է, կլի­նեն ու­րիշ­ներ։ Մեր ան­մի­ջա­կան օգ­նութ­յու­նը Վ­րաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յա­նը կկրճատ­վի, եւ մենք կփոր­ձենք այդ ուղ­ղա­կի օգ­նութ­յու­նը տե­ղա­փո­խել քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յուն եւ լ­րատ­վա­մի­ջոց­ներ: Չեմ կա­րող պատ­կե­րաց­նել, որ Վ­րաս­տանն այս տա­րի ա­ռաջ կգնա, քայ­լեր կա­նի, քա­նի որ Եվ­րա­միութ­յան ղե­կա­վար­նե­րը ո­րո­շել են սա­ռեց­նել ան­դա­մակ­ցութ­յան գոր­ծըն­թա­ցը։ Հի­մա նրանք համ­բե­րա­տար սպա­սում են Վ­րաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յու­նից ա­վե­լի հստա­կութ­յան»,- ա­սել է Գեր­չինս­կին: Սա էլ հա­զիվ թե օգ­նի. վ­րա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­ներն ար­դեն խո­սում են ԼԳԲՏ-նե­րին լիո­վին ար­գե­լե­լու մա­սին: Իսկ ԵՄ ան­դա­մակ­ցութ­յան գոր­ծըն­թա­ցը սա­ռեց­նելն ան­գամ լուրջ չեն հա­մա­րում. տաս­նամ­յակ­նե­րով սպա­սում են այդ ան­դա­մակ­ցութ­յա­նը, եւ վեր­ջը չի էլ ե­րե­ւում: Հի­մա, կսա­ռեց­նեն, թե՝ ոչ, ի՞նչ է փո­խում:

SVR-ի պնդմամբ, ԱՄՆ-ն գ­նում է ար­մա­տա­կան քայ­լե­րի՝ Վ­րաս­տա­նում իշ­խա­նա­փո­խութ­յան: Այն է՝ հոկ­տեմ­բե­րի 26-ին կա­յա­ցած խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րում կփոր­ձեն հաս­նել իշ­խա­նա­փո­խութ­յան՝ գլխա­վոր դե­րում դնե­լով Վ­րաս­տա­նի նա­խա­գահ Զու­րա­բիշ­վի­լիին: Իսկ մինչ այդ կծա­վա­լեն լայ­նա­մասշ­տաբ տե­ղե­կատ­վա­կան ար­շավ՝ Վ­րաս­տա­նում հա­կա­կա­ռա­վա­րա­կան տրա­մադ­րութ­յուն­ներ հրահ­րե­լու հա­մար: Միայն թե սա նոր բան չէ, այդ տեխ­նո­լո­գիա­նե­րին վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­ներն էլ են շատ լավ տի­րա­պե­տում: Գու­մա­րած, «Օ­տա­րերկր­յա գոր­ծա­կալ­նե­րի մա­սին» աղ­մուկ հա­նած օ­րեն­քը պաշ­տո­նա­կան Թ­բի­լի­սիին լայն հնա­րա­վո­րութ­յուն­ներ է տա­լիս՝ «հե­ղա­փո­խութ­յան» հա­մար դրսից ե­կած փո­ղե­րը վե­րահս­կե­լու հա­մար: Ընդ­հուպ, ար­գե­լա­փա­կել են Հա­յաս­տա­նից ա­րեւմ­տա­մոլ­նե­րի մուտ­քը Վ­րաս­տան, այն է՝ «չա­մա­դան­նե­րով» փող տա­նե­լու տար­բե­րա­կը եւս լրջո­րեն սահ­մա­նա­փակ­ված է: Իսկ ա­ռանց մեծ փո­ղե­րի հա­զիվ թե «սայ­լը տե­ղից շարժ­վի». հա­մե­նայն­դեպս, վեր­ջին զանգ­վա­ծա­յին ցույ­ցե­րը պարզ ցույց տվե­ցին, որ մեծ «հե­ղա­փո­խա­կան մաս­սա­ներ» հա­վա­քե­լու շան­սե­րը բա­վա­կա­նին փոքր են: Վեր­ջա­պես, Վ­րաս­տա­նում ընտ­րութ­յուն­նե­րը տե­ղի են ու­նե­նա­լու ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րից մոտ մեկ շա­բաթ ա­ռաջ: Այ­սինքն, մեծ հարց է, թե ի­րենց ներ­քին սպաս­վող գեր­լա­րում­նե­րի հետ մեկ­տեղ Բայ­դե­նի վար­չա­կազմն ի զո­րու կլի­նի՞ անհ­րա­ժեշտ վե­րահս­կո­ղութ­յան տակ պա­հել վրա­ցա­կան ընտ­րութ­յուն­նե­րը:

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ՏԻԿԻՆ ՍԱՄԱՆՏԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ

­Բայց վե­րա­դառ­նանք Հա­յաս­տա­նին՝ նախ ֆիք­սե­լով փաս­տը, որ Վ­րաս­տա­նում տե­ղի ու­նե­ցող այս զար­գա­ցում­նե­րը պար­զա­պես չեն կա­րող իրենց ազ­դե­ցութ­յու­նը չու­նե­նալ նաեւ Նի­կո­լի տրա­մադ­րութ­յուն­նե­րի վրա: Դա, ի­հար­կե, հաս­կա­նում են նաեւ Վա­շինգ­տո­նում, ին­չը հու­շում է նաեւ այն հան­գա­ման­քը, որ ար­դեն տե­ւա­կան ժա­մա­նակ Նի­կո­լի գլխին կախ­ված են թո­ղել իշ­խա­նա­փո­խութ­յան սպառ­նա­լի­քը: Միայն թե, երբ Վ­րաս­տա­նում ա­մե­րիկ­յան ծրագ­րե­րը մի գլուխ ձա­խող­վում են, Նի­կո­լը դեռ որ­քա՞ն ժա­մա­նակ իր գլխին կա­խած այդ սպառ­նա­լի­քը ռեալ կհա­մա­րի. սա ար­դեն հե­տաքր­քիր հարց է:

Ա­մեն դեպ­քում, ա­մե­րիկ­յան «հե­ղա­փո­խա­կան» մե­քե­նա­յի գլխա­վոր ֆի­գու­րանտ­նե­րից մե­կի՝ ԱՄՆ Մի­ջազ­գա­յին զար­գաց­ման գոր­ծա­կա­լութ­յան ղե­կա­վար Սա­ման­տա Փաո­ւե­րի հեր­թա­կան հա­յաս­տան­յան այ­ցը ե­կավ հու­շե­լու, որ Նի­կո­լի հետ կապ­ված մտա­վա­խութ­յուն­ներ Վա­շինգ­տո­նում ի­րոք կան: Կրկ­նենք, այդ­պես էլ չեն կա­րո­ղա­նում Ա­լիե­ւին տա­նել «Խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու, եւ դա աս­տի­ճա­նա­բար նաեւ Նի­կո­լի հա­մար էլ է դառ­նում հիմ­նա­կան ազ­դակ, որ ա­մե­րի­կա­ցի­ներն ար­դեն պար­զա­պես ի զո­րու չեն հար­ցեր լու­ծել:

Ի դեպ, այն տպա­վո­րութ­յունն է, որ տի­կին Սա­ման­տա­յի այս այ­ցի նպա­տակ­նե­րից մեկն էլ Ա­լիե­ւի վրա հա­վել­յալ ճնշում գոր­ծադ­րելն է: Հա­մե­նայն­դեպս այն, որ հա­զիվ Հա­յաս­տան հաս­նե­լուն պես նա վա­զեց ար­ցախ­յան ինչ-որ փոք­րիկ ար­տադ­րա­մաս՝ սե­փա­կան ձեռ­քե­րով ժենգ­յա­լով հաց թխե­լու եւ մի քա­նի ար­ցախ­ցի­նե­րի հետ զրու­ցե­լու, հենց այդ տպա­վո­րութ­յունն է թող­նում: Ի­հար­կե, գու­մա­րած նաեւ այն, որ «պա­տա­հա­կան զու­գա­դի­պութ­յամբ» հենց նույն պա­հին ար­ցա­խցի կա­նանց մեկ փոք­րիկ եւ, ան­կեղծ ա­սած, ա­մե­նե­ւին էլ մա­զա­պուրծ փախս­տա­կա­նի տեսք չու­նե­ցող խումբ ՄԱԿ-ի դի­մաց բարձ­րաց­նում էր ար­ցա­խա­հա­յութ­յան տուն վե­րա­դառ­նա­լու ի­րա­վուն­քի հար­ցը: Լավ են ա­նում, թող բարձ­րաց­նեն, ցան­կա­լի է՝­ շատ ա­վե­լի հա­ճախ: Միայն թե, երբ տի­կին Սա­ման­տան ի ցույց է դնում, թե, տե­սեք, Վա­շինգ­տոնն ար­ցա­խա­հա­յե­րին ու ժենգ­յա­լով հա­ցը չի մո­ռա­նում, դա կա­րո՞ղ է ո­րե­ւէ կերպ ազ­դել տասն­յակ երկր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ Շու­շիում մի­ջո­ցա­ռում­ներ կազ­մա­կեր­պող Ա­լիե­ւի վրա:

Խնդ­րի հա­ջորդ շեր­տը. նման պար­զու­նակ քայ­լե­րի արդ­յուն­քում ա­մե­րիկ­յան «հե­ղա­փո­խա­կա­նութ­յան» հիմ­նա­կան գրո­հա­յին ու­ժե­րից մե­կը՝ տի­կին Սա­ման­տան, կա­րո՞ղ է Ա­լիե­ւին «բեր­ման են­թար­կել» «Խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու. ան­լուրջ է: Իսկ Նի­կոլն էլ սկսել է ա­մե­րի­կա­ցի­նե­րի մոտ ա­վե­լի ու ա­վե­լի հա­ճա­խա­կի տրտնջալ, թե այս ի՞նչ է, մի հարց էլ չեք կա­րո­ղա­նում լու­ծել: Սա­ման­տան մի­գու­ցե մի փոքր գոռ­գո­ռա, «հե­ղա­փո­խութ­յամբ» սպառ­նա, «քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի» հետ հան­դի­պի, մի քա­նի կո­պեկ բա­ժա­նի: Բայց ե­թե չեն կա­րո­ղա­նում լու­ծել Նի­կո­լի ակն­կա­լած հիմ­նա­կան՝ «Խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի», դրա­նից հե­տո՝ տնտե­սա­կան այ­լընտ­րան­քի հար­ցը, միայն ա­մե­րիկ­յան նման ճնշու­մա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը դեռ որ­քա՞ն ժա­մա­նակ Նի­կո­լին զերծ կպա­հեն հա­կա­ռակ դաշտ տե­ղա­փոխ­վե­լու, ա­րա­գո­րեն պայ­մա­նա­գիր ու­նե­նա­լու, ձեռ­քի հետ էլ կող­քին կանգ­նած, բայց գլխին կախ­ված սպառ­նա­լիք դար­ձած ծայ­րա­հեղ ա­րեւմ­տա­մոլ­նե­րից ա­զատ­վե­լու գայ­թակ­ղութ­յու­նից: Ա­ռա­վել եւս, կրկնենք` Վ­րաս­տա­նի օ­րի­նակն աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով:

 

https://iravunk.com/sim/?p=287914&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը