ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՎԱՀԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
ՍպորտԱյսօր, հուլիսի 9-ը, գյումրեցի անվանի ֆուտբոլիստ ՎԱՀԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆԻ ծննդյան օրն է, 25-րդ տարեդարձն է նշում։ Հանդես է եկել «Շիրակ» ակումբում, ապա Սլովակիայի «Ժիլինայում»։ 2022-ից խաղում է լեհական «Պոգոնի» կազմում։ Բիչախչյանը հանդես է եկել նաև Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում։ The Guardian-ի վարկածով ճանաչվել է 2016 թվականի աշխարհի ամենատաղանդավոր 60 պատանի ֆուտբոլիստներից մեկը։ Եվրագավաթներում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտոբոլիստն է։ Շնորհավորում ենք Վահանին, մաղթում բազում հաջողություններ, ամենայն բարիք։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

