Մակրոնը` Եվրո-2024-ի կիսազրափակիչում Ֆրանսիայի հավաքականի պարտության մասին
Սպորտ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արձագանքել է ազգային հավաքականի Իսպանիայից կրած պարտությանը՝ ԵՎՐՈ-2024-ի կիսաեզրափակիչում (1:2)։
«Նրանք հասան այս Եվրոյի կիսաեզրափակիչ և ստիպեցին մեզ հավատալ մինչև հանդիպման վերջին վայրկյանները։ Շնորհակալություն, թիմ: Շնորհավորում ենք մեր իսպանացի ընկերներին»,- գրել է Մակրոնը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը կիսաեզրափակիչում 1։2 հաշվով պարտվեց Իսպանիային և դուրս մնաց հետագա պայքարից։
https://iravunk.com/sim/?p=287890&l=am/