Ես 100% վստահ եմ, որ «Ջենոան» քննարկել է Սպերցյանի թեկնածությունը. Իտալացի լրագրող
Սպորտ
Իտալացի լրագրող Ալեսիո Սեմինոն մեկնաբանել է «Ջենոայի» կողմից «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին տեղեկությունը։
«Սպերցյա՞նը․․․ Ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ «Ջենոան» քննարկել է նրա թեկնածությունը։ Իսկ ակումբի ներկայացուցիչների հերքումներն ընդամենը աշխատանքի մի մասն են: Ուրիշ բան, որ Սպերցյանի տրանսֆերային արժեքն այդքան էլ քիչ չէ, իսկ «Ջենոան» դեռ ոչ մի առաջարկ չի արել «Կրասնոդարին»,- ասել է СЭ-ին Սեմինոն։
https://iravunk.com/sim/?p=287888&l=am/