Այլ ճանապարհներ չկան. Ռեֆորմիստները պատրաստվում են հաջորդ խորհրդարանական ընտրություններին

Ներքաղաքական

Կայացավ Ռեֆորմիստների կուսակցության 4-րդ համագումարը, որի ժամանակ հաստատվեց կուսակցության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ, տեղի ունեցավ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի (գործադիր մարմնի) եւ վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմի ընտրություն: Իսկ վերջում կուսակցությունը միաձայն (չքվեարկեց միայն թեկնածուն) կուսակցության նախագահ վերընտրեց ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻՆ:

Ռեֆորմիստների կուսակցության նորընտիր նախագահը փակագծեր բացեց իրենց քաղաքական օրակարգի մասին. «Մենք հիմա մի կետում ենք, որ կա՛մ պետք է մնանք դիտորդ՝ տեսնելով, թե ով է պատասխանատվություն վերցնում նոր օրակարգ ու ծրագրեր առաջարկելու հարցում, կա՛մ ինքներս առաջարկենք օրակարգ եւ ձեւավորենք բարեփոխումների ծրագիր, ինչը կդրվի հասարակության դատին եւ առաջիկա ԱԺ ընտրություններին՝ ձգտել ստանալ վստահության քվե Հայաստանում ռեֆորմիզմի իշխանություն ձեւավորելու համար: Մենք մնում ենք հավատարիմ մեր սկզբունքին եւ վստահ ենք, որ Հայաստանում հեղափոխականությամբ որեւէ դրական բան չի լինելու: Մենք ունենք լիարժեք հնարավորություն լուրջ հաջողություն գրանցել հաջորդ ընտրություններին՝ որպես ընդդիմադիր քաղաքական թիմ»:

Վահան Բաբայանը հայտարարեց, որ իրենց կուսակցությունը մասնակցելու է ԱԺ ընտրություններին եւ ակնկալում է իրենց գաղափարակից քաղաքացիների վստահության քվեն ստանալ. «Այլ ճանապարհներ չկան քաղաքական իշխանության ձեւավորման համար, հակառակը պնդողները եւս մասնակցելու են ընտրություններին եւ փորձելու են մտնել խորհրդարան՝ անկախ նրանից, թե այսօր ինչ են ասում: Սա է իրական պատկերը, եւ պետք չէ վախենալ դա բացահայտ ասելուց: Մենք ազնիվ ենք եւ բաց մեր համակիրների առջեւ, մենք չունենք կարծիք արտահայտելու եւ այդ կարծիքի համար պայքարելու որեւէ արգելք: Մեր դռները բաց են բոլոր պրագմատիկ մարդկանց համար, ովքեր քաղաքականությունը հեքիաթից իրոք տարբերում են: Հայաստանին անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ, առանց ցնցումների ներքին կայուն վիճակ, զարգացում եւ առաջընթաց: Հայաստանին անհրաժեշտ է ներկայանալի նոր ղեկավարություն, որն աշխարհին կներկայացնի իրոք բարեփոխված Հայաստան: Հայաստանի քաղաքացին արժանի է լավ ապրելուն, առողջ եւ անվտանգ կյանք ունենալուն: Պատերազմների ու զրկանքների, անկայունության եւ աշխարհաքաղաքական պայքարների հորձանուտում հայտնված Հայաստանը պետք է կրկին վերածնվի` դառնալով հեղինակություն վայելող, ուժեղ տնտեսությամբ եւ անվտանգությամբ երկիր: Մենք հավատում ենք, որ դա հնարավոր է: Մենք միասին պետք է անցնենք այս ճանապարհը, եւ եթե պատրաստ եք՝ ի գործ»:

Ռեֆորմիստների կուսակցության գործադիր մարմնի անդամ ՆԱՏԱԼՅԱ ՍԱՂԻՅԱՆՆ էլ անդրադարձավ իրենց արտաքին քաղաքական օրակարգին` մասնավորապես շեշտելով. «Անհրաժեշտ է վերականգնել նորմալ, արդյունավետ փոխգործակցությունը ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ: Երկու երկրների քաղաքակրթական միասնությունը չի կարող լինել սակարկության առարկա: Մենք ակնկալում ենք Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական օպերացիայի հաղթական ավարտ եւ շուտափույթ խաղաղություն, ինչը կնպաստի բազմաբեւեռ աշխարհակարգի ամրապնդմանը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում