ԴԱՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԿԱՅԱՑՎԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԱՆՀԻՄՆ ՈՒ ՁԵՎԱԿԱՆՈՐԵՆ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ ՇՏԱՊ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Իրավական

ԴԱՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԿԱՅԱՑՎԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԱՆՀԻՄՆ ՈՒ ՁԵՎԱԿԱՆՈՐԵՆ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ ՇՏԱՊ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Քրեական արդարադատությունը բազմաբովանդակ ու դատավարական տարբեր սուբյեկտների կողմից իրականացվող տարբեր գործառույթների դատավարական բախում ենթադրող մրցակցային գործընթաց է, որի ընթացքում մրցակցող կողմերը ի թիվս այլնի, իրենց դիրքորոշումը կամ մոտեցումն առաջ մղելու համար փորձում են վիճարկել այս կամ այն դատավարական ակտը՝ դատավարության հանրային մասնակցի որոշումը, գործողությունը կամ անգործությունը:
Մինչդատական վարույթում հատկապես առավել սուր մրցակցություն է ձևավորվում դատական երաշխիքների վարույթում, երբ անձի սահմանադրական իրավունքների ու ազատությունների ագրեսիվ միջամտության որոշ դեպքեր դառնում են դատական քննության առարկա: Դրանց շարքին են դասվում մեղադրյալի նկատմամբ կալանքը կամ տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները, որոնք քննարկվում և լուծում են ստանում դատարանի կողմից, որի կայացրած որոշումները կարող են բողոքարկել ինչպես պաշտպանության, այնպես էլ մեղադրանքի կողմը: Առաջին հայացքից կարծես սովորական դատավարական իրավունք է, որի գոյությունը պետք է պարտադիր պայման լինի հավասար ու մրցակցային դատավարության համար, բայց դատական պրակտիկան ցույց է տալիս, որ այդ իրավունքը հաճախակի է չարաշահվում: Գուցե այն չարաշահում է նաև պաշտպանության կողմը, բայց դրանց առավել ակնհայտ դեպքերը տեղի են ունենում դատախազության հեղինակությամբ: 
Պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ դատախազությունը ակնհայտ անհիմն ու ձևական բողոք է ներկայացնում դատական երաշխիքների վարույթում դատարանի կայացրած որոշումների դեմ: Դրանք անհիմն ու ձևական են լինում հաճախ այն աստիճան, որ բովանդակային առումով ոչինչ ավելի չեն պարունակում, քան քննիչի կողմից ներկայացված միջնորդության բովանդակությունն է: Վերաքննիչ դատարանի պրակտիկան բավարար է այդ բողոքների հիմնավորվածությունը գնահատելու համար, քանզի ընդհանուր իրավասության դատարանի ակտերի բեկանման վիճակագրությունը չի գերազանցում տասը տոկոսը: Սա վկայում է այն մասին, որ իրականում բավականին մեծ է անհիմն բողոքների թիվը, որոնց քանակն   առաջին հերթին ապահովում է հենց դատախազությունը:
Գուցե ներկայացված հանգամանքին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը չլիներ, եթե չլինեին այս արատավոր պրակտիկայի անցանկալի ու ռեսուրսատար հետևանքները: Վերադաս դատական ատյաններ ներկայացված ցանկացած ձևական ու անհիմն բողոք իր ազդեցությունն է ունենում դատավարության գրեթե բոլոր մասնակիցների և քրեական արդարադատությունն ապահովող պետական մարմինների վրա: Այդպիսի յուրաքանչյուր դեպքում պաշտպանության կողմը ստիպված է լինում հակադարձել բողոքին, գրավոր պատասխան ներկայացնել, ակտը կայացրած դատարանը ժամանակ է ծախսում բողոքարկվող գործը վերադաս դատական ատյան ուղարկելու համար, վերադաս դատարանը բողոքը վարույթ է ընդունում ու քննում այն (պրակտիկ աշխատողները գիտեն, թե երբեմն այդ գործընթացը քանի անգամ է կրկնվում միևնույն քրեական վարույթի շրջանակում): 
Դրանք ռեսուրսներ են, որոնց խնայումը պետք է լինի դատավարության հանրային մասնակիցներից յուրաքանչյուրի գործունեության ընթացքում և որոշումներ կայացնելիս գնահատման ենթակա կարևորագույն չափանիշերից մեկը, իսկ համընդհանուր այդպիսի մտածողություն ձևավորելու համար պետք է լրջագույն ջանքեր գործադրել: Այս արատավոր պրակտիկայի վերանայումը պետք է դառնա գլխավոր դատախազության առաջիկա խնդիրներից մեկը: Հարկ է բացառել պետական մարմնի կողմից խիստ կանխատեսելի, անհիմն ու ձևական գործելու ցանկացած դրսևորում, այն ամոթալի է ոչ միայն տվյալ մարմնի, այլև ողջ պետության համար:
Երբ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք գործելիս փորձում են իրենց ապահովագրել դատախազությունից, դա հասկանալի է, բա քրեական հետապնդման գործառույթը տնօրինող դատախազությո՞ւնն ինչից է ապահովագրվում...:

Փաստաբան Գուրգեն Ներսիսյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում