ԵՎՐՈ-2024-ի ամենաարագ ֆուտբոլիստները
ՍպորտՈւԵՖԱ-ն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ փուլից հետո ներկայացրել է մրցաշարի ամենաարագ ֆուտբոլիստներին:
Ամենաարագը Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն է: 25-ամյա ֆուտբոլիստի ցուցադրած առավելագույն արագությունը 36,5 կմ/ժ է։
Երկրորդ տեղը զբաղեցնում է Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Ֆերան Տորեսը (36 կմ/ժ), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Սլովենիայի հավաքականի հարձակվող Բենյամին Շեշկոն (35,9 կմ/ժ)։

