Ավելի քան 11 հազար ադրբեջանցիներ ցուցակագրվել են հայերից դատարկվող հայրենի Սիսիան վերադառնալու համար․ Վարդան Բալյան

Թեմա

Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հունիսի 21-ին Նախիջևանի Շահբուզի շրջանի Բաթաբաթ զբոսաշրջային գոտում, Սիսիանի սահմանից ոչ շատ հեռու, ի դեպ, կազմակերպվել էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» երկրորդ ֆեստիվալ-համագումարը/համաժողովը: Կազմակերպիչները Նախիջևանի ինքնավար հանրապետությունում Ադրբեջանի նախագահի ներկայացուցչությունն էր, Ադրբեջանի կրթության և գիոտւթյան նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը և Արևմտյան Ադրբեջանի համայնք անունը կրող, ըստ էության, պետական կազմակերպությունը: Նշենք, որ այս միջոցառումն արդեն երկրորդ անգամ է անցկացվում՝ առաջինը 2023 թվականի նոյեմբերին էր, նույն վայրում:

Հրապարակված տեսանյութերում երևում են Արևմտյան Ադրբեջանի 11 շրջանների վրաններ՝ հետաքրքիր թիվ է, կարծում եմ: Մասնակիցները խորհրդանշական քայլերթ-ուխտագնացություն էին կազմակերպել Քոթամ գյուղ, Սալամմալիք երկաթուղային կայարան որպես Զանգեզուրի միջանցքի խորհրդանշական դարպասներ: Սիսիանի բնակչությունը թերևս մեծ ոգևորությամբ վերաբերվի այս տեղեկությանը, քանի որ Արևմտյան Ադրբեջան վերադարձի պատրաստվող բազմահազար ադրբեջանցիները Նախիջևանը և Ադրբեջանը կապող Զանգեզուրի միջանցքի հիմնական երթուղին գծել են հենց Սիսիանով: Առևտրի փայլուն հեռանկարներ են բացվում փաստորեն:
Երկօրյա միջացառումն, ըստ որում, ոչ միայն և ոչ այնքան մշակութային էր, այլև կոչված էր քննարկելու նախագահ Իլհամ Ալիևի զեկույցը Արևմտյան Ադրբեջան վերադարձի թեմայով: Մասնակցում էին Ադրբեջանի գիտությունների ակադեմիան, Բաքվի պետական ինստիտուտը և ադրբեջանական համարյա բոլոր խոշոր բուհերը, Կոոպերատիվ միությունների կոնֆեդերացիան ու բազմաթիվ այլ կազմակերպություններ: Համաժողովը եզրափակիչ փաստաթղթում արձանագրեց, որ Հայաստանից բռնի տեղահնվել են ավելի քան 300 հազար ադրբեջանցիներ, մեծ մասն առանց գույքի որևէ փոխհատուցման, դաժանաբար սպանվել 200-ից ավելի անմեղ ադրբեջանցիներ, հիմնահատակ ավերվել են 300 մզկիթներ, ոչնչացվել են 500-ից ավելի գերեզմանոցներ:

Առաջին համաժողովից հետո, ի դեպ, պետական աջակցությամբ գործող Արևմտյան Ադրբեջան կազմակերպությունը 1 տարվա ընթացքում հասցրել է կազմակերպել 24 շրջանների 277 բնակավայրեր ներկայացնող համայնքային կառույցներ, որտեղ իրականացվում է Արևմտյան Ադրբեջան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների ցուցակագրումը: Հրապարկման պահին, օրինակ, ավելի քան 11 հազար ադրբեջանցիներ ցուցակագրվել են հայերից դատարկվող հայրենի Սիսիան վերադառնալու համար:
Ապագա կա, ընկերներ, վերադարձի ապագա 11 հազարից ավելի ադրբեջանցի-սիսիանցի եղբայրների ու քույրերի համար: Ի դեպ, ցուցակագրումը դեռ ընթացքի մեջ է, հետևաբար, սա վերջնական թիվ չէ:

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում