«ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԻՆՁ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԵԾ ՓՈՐՁ ՏՎԵՑ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ՀԱՄԱՐ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՍպորտIravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել, Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացված Ծանրամարտի Եվրոպայի Մ17 առաջնության ժամանակ ոսկե մեդալ նվաճած, արդեն Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ծնունդով Էջմիածնի շրջանի Հայթաղ գյուղից ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.
- 89 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Պոկում վարժության ժամանակ կատարել եմ 140 կգ, հրումի 161 կգ, երկամարտի 301 կգ արդյունքով հաղթեցի ու դարձա Եվրոպայի արդեն կրկնակի չեմպիոն, ինչի համար շատ ուրախ եմ։ Պոկում և հրում վարժություններում արժանացա նաև փոքր ոսկե մեդալի։ Հակառակորդներս Վրաստանի, Ուկրաինայի ու Լեհաստանի մարզիկներ էին։
- Վալերիկ, իսկ ինչ տվեց քեզ այս հաղթանակը։
- Այս հաղթանակը ինձ ավելի շատ մեծ փորձ տվեց ավելի լուրջ մրցաշարերի համար։ Հետագայում կմասնակցեմ արդեն մինչև 20 տարեկանների առաջնություններին։ Իմ հաջողության գրավականը համարում եմ անձնական մարզչիս Արթուր Կարապետյանի քրտնաջան պարապմունքները։
- Շնորհակալություն, մեզ ժամանակ տրամադրելու համար։ Սպասենք արդեն հաջորդ հաղթանակիդ։
- Ես էլ եմ շատ շնորհակալ, մշտապես մեզ ուշադրության կենտրոնում պահելու համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

