«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինձ վախեցնում է այս ամենը. ինչ է կատարվում Մաշտոցի պուրակում

Ներքաղաքական

Երեւանյան տապին, եթե մտադիր եք քաղաքի կենտրոնում՝ Մաշտոցի պուրակում մաքուր օդ շնչել, ապա մի՛ շտապեք: «Իրավունք»-ը քաղաքացիների ահազանգերի հետքերով այցելել է պուրակ ու առաջին տեսարանից սարսափել:

Գրեթե բոլոր նստարանները զբաղված էին, բայց ո՛չ զբոսաշրջիկներով, ո՛չ սիրահար զույգերով, ո՛չ էլ առավել եւս ծառերի շուքի տակ հովացող տատիկ-պապիկներով: Ամեն մի նստարանը դարձել է անհասկանալի մարդկանց անկողին, որտեղ փռված, քնած են... Մեկի կողքով ընդհանրապես անցնել չի լինում՝ օղու հոտից, մյուսի կողքով՝ գարշահոտից, երրորդի կողքով էլ անցնելիս՝ ուղղակի լացդ է գալիս, թե ինչքան վատ վիճակում է:

Հետաքրքիր է՝ Երեւանի քաղաքապետարանին ընդհանրապես այս խնդիրը չի հուզո՞ւմ: Օրինակ, փողոցային առեւտուր իրականացնողների ձմերուկն ու գիլասը «դուխով» լխճող երեւանյան իշխանության ուղարկած «ռեմբոներն» այցելե՞լ են պուրակ: Քավ լիցի, այդ մարդկանց այդտեղից լխճելով քշելու համար չէ, այլ հասկանալու՝ ով է անօթեւան, ով է գինովցած կամ առհասարակ՝ ի՞նչ է կատարվում այգում: Իսկ ոստիկանությունը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ե՞ւս տեղյակ չեն: 

«Ավինյան ջան, սիրուն չի», - այգում այդպես էլ նստելու տեղ չգտած Գեւորգ պապիկը՝ այսպես իր վրդովմունքն արտահայտեց մեզ հետ զրույցում: Իսկ  Հայաստանում հանգստանալու եկած ազգությամբ ռուս Վալերյան անկեղծացավ. «Սկզբում ինձ թվաց այս այգում բոլորը մահացել են՝ ինչ-որ աղետի հետեւանքով: Ինձ վախեցնում է այս ամենը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան