Ինչո՞վ սփոփենք Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի կարոտը. Ստելլա Աբրահամյան

Տեսանյութեր

Ռեֆորմիստների կուսակցության 4-րդ համագումարի ժամանակ տեղի ունեցավ կուսակցության ղեկավար նոր կազմի՝ գործադիր մարմնի ընտրություն: Գործադիր մարմնի անդամների շարքում է Արցախից տեղահանված ՍՏԵԼԼԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ: Նա իր ելույթում մասնավորապես ընդգծեց, որ անքննարկելի եւ անառարկելի է այն կարծրատիպը, որ Հայաստանը 2018թ․ հետո մերկ ձեռքերով հայտնվեց բազմամիլիոնանոց դարավոր ոսոխների ճիրաններում, որոնցից ամեն մեկը ձգտում է տիրանալ իր անհագ դահճաբաժնին։

«Հայաստանի վիճակն ավելի վատթարացավ 2020թ․ պատերազմից հետո։ Արցախի հանձնումից հետո․․․ Եվ Հայաստանի անարգել հետընթացը եթե հայաստանաբնակների համար կործանարար է, ապա արցախցիներիս համար բազմակի, նույնիսկ մահացու կործանարար է։ 2018-ից ի վեր տարբեր հարթակներից արված անպատասխանատու եւ անտրամաբանական կոչերն ու թեզերը սկիզբ դրեցին Արցախի կործանմանը, սկիզբ դրեցին մեր խնդիրներին, մեր դարդ ու ցավին, մեր վիշտ ու կորստին։ Արցախի կորստից հետո մենք խորը ցավ ենք ապրում այս հետընթաց սլացքը։ Հաքարիից այն կողմ թողնելով մեր կյանքն ու կենսագրությունը, մեր թախիծն ու ուրախությունը, մեր ապրելու իրավունքը, մեր պատմությունը, մենք փորձում ենք վերագտնել ինքներս մեզ, փորձում ենք համառորեն եւ հստակ կանգնել մեր ոտքերի տակից փախչող հողին։ Փորձում ենք Արցախի կարոտը սփոփել Հայաստանում։ Բայց ինչո՞վ սփոփենք Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի կարոտը։ Ինչո՞վ սփոփենք մեր արժեքների, գերեզմանների, սրբավայրերի, ծննդավայրերի կարոտը։ Խնդիրը մեկը, տասը, հազարը չէ։ Մենք ընկղմվել ենք անլուծելի թվացող խնդիրների ծովում։ Մեր խնդիրները լուծման կարիք ունեն։ Մեր խնդիրները լուծման անհրաժեշտություն ունեն։ Մեր խնդիրները լուծման հրատապություն ունեն», - նշեց նա։

Անդրադառնալով ծառացած ամենահրատապ խնդիրներին՝ Ստելլա Աբրահամյանը երեք կետ առանձնացրեց. «Առաջին՝ ապահովել արցախցիների անվտանգությունը Հայաստանում: Երկրորդ՝ բոլոր հնարավոր միջոցներով եւ մեթոդներով կասեցնել արցախցիների արտագաղթը Հայաստանից: Երրորդ՝ ընթացք եւ լուծում տալ մեր առջեւ ծառացած տնտեսական, սոցիալական, բարոյա-հոգեբանական խնդիրներին։ Եվ քանի որ Ռեֆորմիստների կուսակցությունը՝ իր նախագահով եւ բոլոր անդամներով հանդերձ ավելի քան 6 տարի է ոչ միայն չի լքել, այլեւ իր հաստատուն եւ առանցքային տեղն ունի քաղաքական պայքարի ողջ առաջնագծով մեկ, բոլոր խրամատներում եւ դիրքերում, ավելի քան համոզված եմ, որ մեր խնդիրների վերանայումն ու ընթացք տալը կարելի է վստահել այս կուսակցությանը։ Հուսանք, սատարենք, գործակցենք»։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում