Ակնկալում ենք Ռուսաստանից հատուկ ռազմական օպերացիայի հաղթական ավարտ. Նատալյա Սաղիյան

Տեսանյութեր

Ռեֆորմիստների կուսակցության գործադիր մարմնի անդամ ՆԱՏԱԼՅԱ ՍԱՂԻՅԱՆԸ կուսակցության 4-րդ համագումարի ժամանակ ներկայացրեց Ռեֆորմիստների արտաքին քաղաքականության օրակարգը: Նա մասնավորապես ընդգծեց, որ այսօր Հայաստանի առջեւ ծառացած բազմաթիվ մարտահրավերներից թերեւս ամենալուրջը արտաքին հարաբերությունների ոլորտում ձեւավորված քաոսային իրավիճակն է:

«2018-ից ի վեր Հայաստանի իշխանությունը վարում է այնպիսի արտաքին քաղաքականություն, որը մեզ որպես պետություն դարձնում է ավելի ու ավելի խոցելի: Յուրաքանչյուր հաջորդ քայլը ավելի է խորացնում ճգնաժամը: Իշխանության երբեմն անհասկանալի, հակասական քայլերը հանգեցրեցին նրան, որ Հայաստանը միջազգային հարաբերություններում տարածաշրջանային սուբյեկտից դարձավ թշնամուց կախյալ օբյեկտ: 2018-ի հեղափոխությունից հետո մեր կյանքը բաժանվել է երկու մասի՝ մինչեւ 44-օրյա պատերազմը եւ պատերազմից հետո: Մինչեւ 2020 սեպտեմբերի 27-ը մենք դեռ ունեցել ենք նախկինում ձեւավորված բարձր կարգավիճակի իներցիա եւ կար տպավորություն, որ միջազգային հարթակներում մեզ դեռ շարունակում էին լուրջ վերաբերվել: Սակայն պատերազմի ընթացքում նույն միջազգային հարթակների կողմից ցուցաբերված փաստացի անգործությունը, որը շղարշվում էր բոցաշունչ հայտարարություններով եւ Ադրբեջանին ուղղված ապարդյուն կոչերով, ցույց տվեց լրիվ այլ իրականություն: Այն գործընկերները, որոնք 2018-ին ծափահարում էին ժողովրդավարական փոփոխություններին, մատը մատին չտվեցին պատերազմի ընթացքում, որպեսզի սաստեն Ադրբեջանին, գործի դնելով այն մեխանիզմները, որոնք այլ պարագաներում մեծ եռանդով կիրառում են այլ երկրներ: Սա արդեն պետք է Հայաստանի իշխանության համար ազդանշան լիներ, որ գործընկերների հետ ճիշտ աշխատանք չի տարվում: Բայց, ավաղ, պոպուլիզմը տապալեց պրագմատիզմին եւ մեր ազգային շահերին»:

Ըստ Նատալյա Սաղիյանի, Արեւմտյան երկրները Հայաստանի հետ իրենց խաղը տանում են նույն սցենարով, ինչ նախկինում Վրաստանի, իսկ այսօր՝ Ուկրաինայի հետ. «Տալիս են խոստումներ, կորզում են զիջումներ, որոնք ակնհայտորեն հակասում են մեր պետական շահին: Իսկ մենք ստանում ենք խոստումների նոր փաթեթ՝ առանց որեւէ գործնական քայլերի: Դրան զուգահեռ այս վեց տարիների ընթացքում Հայաստանը համառորեն վատացնում էր հարաբերություններն իր միակ ռազմավարական դաշնակցի հետ, դրանք այսօր հասցնելով պատմական ամենացածր մակարդակի: Հակառուսական հիստերիայի հրդեհի կրակը վառ պահելու գործում միջոցներ չեն խնայվում: Դժվար է պատկերացնել, որ այս ամենը միայն դիլետանտության կամ փորձի բացակայության արդյունք է: Այստեղ մենք գործ ունենք հստակ պլանավորված գործողությունների շղթայի հետ: Այդ շղթայի մաս է կազմում նաեւ հայկական Սփյուռքի հետ կապի խաթարումը: Օրվա իշխանությունը Հայաստանը դարձրել է գերտերությունների հակամարտության դաշտում խաղարկվող խաղադրույք: Արդյունքում Հայաստանը շարունակում է մնալ արտաքին աշխարհի համար սկզբունք, կարմիր գիծ, դիրքորոշում չունեցող պետություն, որի շահերը միշտ կարելի է զոհաբերել տարածաշրջանում՝ ստատուս քվոն փոխելու հեռահար նպատակներին հասնելու համար: Անգամ եթե դրա համար անհրաժեշտ լինի Հայաստանից կորզել ինքնիշխանության եւ սուվերեն տարածքի մասով միակողմանի զիջումներ»:

Ռեֆորմիստների կուսակցության գործադիր մարմնի անդամն ընդգծեց, որ իրենց կուսակցությունն արտաքին քաղաքականության մասով ունի հստակ օրակարգ, այն է՝

-  Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ունենա հստակ պետականամետ ուղղվածություն: Մենք պետք է վարենք հասկանալի եւ կանխատեսելի արտաքին քաղաքականություն, որը կբխի բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահից:

- Այդ պարադիգմայի շրջանակներում անհրաժեշտ է վերականգնել նորմալ, արդյունավետ փոխգործակցությունը ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության, հետ: Երկու երկրների քաղաքակրթական միասնությունը չի կարող լինել սակարկության առարկա: Մենք ակնկալում ենք Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական օպերացիայի հաղթական ավարտ եւ շուտափույտ խաղաղություն, ինչը կնպաստի բազմաբեւեռ աշխարհակարգի ամրապնդմանը:

-  Ընդլայնել և խորացնել հարաբերությունները Իրանի հետ, քանի որ Իրանը մեր տարածաշրջանում Հայաստանի համար առնվազն շահակից կամ բնական դաշնակից պետություն է:

-  Հաշվի առնելով Ռուսաստան-Իրան-Չինաստան եռյակի շրջանակներում ձեւավորվող նոր համաշխարհային իրողությունները, անհրաժեշտ է գտնել Հայաստանի տեղը, հստակեցնել դերը եւ բարձրացնել Հայաստանի նշանակությունը այդ իրողությունների շրջանակում:

- Ակտիվացնել հարաբերությունները հավաքական Հարավի հետ:

- Վերականգնել կապերը եւ համագործակցությունը Սփյուռքի հետ, այդ համագործակցությանը հաղորդել նոր իմաստ եւ երկարաժամկետ, ռազմավարական խորություն:

- Վարել այնպիսի արտաքին քաղաքականություն, որը թույլ չի տա ժողովրդավարության գաղափարները օգտագործել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա ազդելու լծակ եւ գործիք, ինչպես որ դա արվել է տարիներ շարունակ:

Նատալյա Սաղիյանը շեշտեց, որ վերը թվարկած կետերը այն խնդիրներն են, որոնք առաջնահերթություն են լինելու իրենց կուսակցության համար՝ քաղաքական հաջողության հասնելու դեպքում. «Արտաքին քաղաքականության ոլորտում մեր նպատակները չեն սահմանափակվում թվարկածով, պետք է վերագնահատել Հայաստանի Հանրապետության հարաբերությունները մեր տարածաշրջանից դուրս գտնվող պետությունների հետ եւ կառուցել դրանք՝ հիմնվելով այն նոր ելակետային պայմանների վրա, որոնք այս ընթացքում կձեւավորվեն աշխարհաքաղաքական հարթակներում: Եզրափակելով, ուզում եմ ասել հետեւյալը. մենք շատ լավ ենք պատկերացնում բոլոր այն բարդություններն ու խոչընդոտները, որոնց առերեսվելու ենք այս ճանապարհին: Մեր իրատեսական մոտեցումն ու պրագմատիզմը կլինեն մեր հաջողության գրավականը, քանի որ պոպուլիզմի հորձանուտում գերեվարված Հայաստանը կարելի է ոտքի կանգնեցնել միայն պրագմատիկ հաշվարկված եւ հստակ պլանավորված ինքնիշխան քայլերով: Ինչպես արդեն ընդգծեց կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, Ռեֆորմիստների կուսակցությունը անհատների կուսակցություն է, բայց երբեք ոչ մարդ-կուսակցություն: Հենվելով անհատների միասնականության վրա՝ մենք կհասնենք հաջողության, քանի որ ունենք վճռականություն եւ սկզբունքայնություն»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=287657&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ