«ՀՈՒԶՄՈՒՆՔԻՑ ԱՉՔԵՐՍ ԼՑՎԵՑԻՆ ՌԻՆԳՈՒՄ...». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական թղթակիցը Գյումրիում հանդիպել է ու զրուցել, Թաիլանդի Բանգկոկ քաղաքում կայացած Բռնցքամարտի Օլիմպիական վարկանիշային մրցաշարի ժամանակ, Փարիզի Ամառային Օլիմպիական 33-րդ խաղերի ուղեգիր նվաճած, Աշխարհի փոխչեմպիոն, ծնունդով Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց գյուղից, կաշվե ձեռնոցի մարտիկ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Դավիթ։ Շնորհավորում ենք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու առթիվ։ Հետաքրքիր է, թե ինչ զգացողություններ առաջացան քեզ մոտ։

- Շատ շնորհակալ եմ։ Իսկապես, շատ դժվար մրցաշար էր։ Այս մրցաշարում մեր վերջին շանսն էր, դրա համար էլ շատ բարդ էր, շատ մեծ էր պատասխանատվությունը։ Աշխարհի առաջնության նման բարդ մրցաշար էր, նույնիսկ Աշխարհի առաջնությունից էլ ավելի լարված ու դժվար, ու շատ ուրախ եմ, որ հաջողվեց պատվով հանդես գալ ու նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Նշեմ, որ Օլիմպիական խաղերին մասնակցելն ինձ համար մեծ երազանք է եղել։ Շատ ուրախ եմ, որ վերջապես կարողացա նվաճել ուղեգիր։ Այդ պահին ուրախությունից, հուզմունքից աչքերս լցվեցին ռինգում, երբ հասկացա ուղեգիր եմ նվաճել։ Աննկարագրելի զգացողություններ առաջացան։ Այս մրցաշարին մեկնել էի մեկ նպատակով ուղեգիր նվաճելու համար։ Հաղթանակս նվիրում եմ իմ ամբողջ հայ ազգին, մոր բոլոր զինվորներին ու մաղթում ամենակարևորը խաղաղ, անփորձանք ծառայություն։ - Հետաքրքիր է, թե որ մենամարտը կարող ես առանձնացնել։

- Ուղեգիրը նվաճելու համար երեք մենամարտ ունեցա։ Սակայն, ուզում եմ առանձնացնել երկրորդ մենամարտը, որը շատ բարդ ու ծանր ստացվեց։ Այստեղ իմ մրցակիցն Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող բռնցքամարտիկ էր։ 1/8 եզրափակչում 5։0 հաշվով հաղթեցի նրան։ Կարող եմ առանձնացնել նաև քառորդ եզրափակիչը ազգությամբ իռլանդացի Մարտին Մաքդոնագի դեմ։ Նա շատ անհարմար հակառակորդ էր։ Նշեմ, որ շատ մեծ է պատասխանատվությունը, որովհետև մեր երկրի միակ ներկայացուցիչն եմ լինելու այս մարզաձևից, հուսով եմ ամեն ինչ լավ կստացվի։Շատ լավ եմ տրամադրված։

- Շնորհակալություն, Դավիթ, մեզ ժամանակ տրամադրելու համար։ Սպասենք արդեն քո հաջող մրցելույթներին Փարիզում։ - Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Հավելենք, որ Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին շատ քիչ ժամանակ է մնացել, այն կմեկնարկի հուլիսի 26-ին ու կտևի մինչև օգոստոսի 11-ը։Դավիթ Չալոյանը, լավ բռնցքամարտիկ լինելուց զատ, նաև շատ հիանալի մարդ է։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում