«Փաստ». Կառավարություն հո չէ, «ցնցող նվաճումների» էպիկենտրոն է

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչո՞վ է, առհասարակ, զբաղված Հայաստանի կառավարությունը կամ, եթե կուզեք, անձանց այն խումբը, որը համարվում է այդպիսին: Ի՞նչ են նրանք այնտեղ առհասարակ քննարկում: Երբ գործի բերումով կամ թեկուզ պարզապես հետևում ես կառավարության նիստերին, կարող է բացարձակ խաբուսիկ տպավորություն ստեղծվել, թե դա մի ինչ-որ հեքիաթային, բացարձակապես ոչ մի խնդիր ու սպառնալիք չունեցող երկրի կառավարության նիստ է: Կարող է թվալ, թե, օրինակ՝ Շվեյցարիայի կառավարությունն է դա, կամ՝ լավ, ենթադրենք, Նոր Զելանդիայի: Խնդրեմ, կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը, ամենայն լրջությամբ, խոսում էր այն մասին, որ իր կառավարությունը, վերջապե՜ս, 5 տարի անդադար տքնելուց հետո կարողացել է իր համար պարզել, թե ինչն է թթվասեր համարվում, իսկ ինչը՝ ոչ:

Ցնցո՛ղ նվաճում է, ոչինչ չես ասի: Հասկանո՞ւմ եք, փաստորեն թշնամին Հայաստանից ահռելի տարածքներ չի զավթել, թշնամին Հայաստանին ոչ մի բանով ոչ մի կողմից չի սպառնում, հասարակությունը ծանր ու խուլ դիմադրության մեջ չէ, աղքատությունը սրընթաց աճ չի գրանցում... Մնացել էր միայն թթվասերի հարցը պարզել, դա էլ հերոսաբար արեցին: Դրանից հետո երևի կմնա պարզել, թե ինչ է, օրինակ՝ բիզը կամ, ասենք, մուրճը: Ինչևէ: Չնայած նիստերը հեռարձակվում են, չնայած նիստի օրակարգն ու որոշումները էլեկտրոնային տարբերակով կարելի է (եթե այդքան «գլուխ դնեք»), ի վերջո, գտնել կառավարական կայքերում, չափազանց դժվար է ասել, թե նրանք ինչով են այնտեղ զբաղված՝ Փաշինյանի գլխավորությամբ:

Իսկապես դժվար է, քանի որ կառավարության նիստի օրակարգում ներառված հարցերի առնվազն 90 տոկոսը կա՛մ չզեկուցվող է, կա՛մ գաղտնի: Ու պատկերը հիմնականում այդպիսին է այն բանից հետո, ինչ Նիկոլ Փաշինյանն է իշխանության ղեկին: Նա էլ իր «ճաշակով» ընտրում է որևէ թեմա, որի շուրջ կարող է ժամերով խոսել, ու գնա՜ց... Կարևորը՝ իր համար խոսելիք լինի՝ հատկապես «ասֆալտի» կարգի թեմաների շուրջ: «Լապշա»՝ մի խոսքով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում