ՈւԵՖԱ-ն պաշտոնապես մերժել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկումը
Սպորտ
ՈւԵՖԱ-ն պաշտոնապես մերժել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկումն ազգային թիմի պաշտպան Մերիհ Դեմիրալի որակազրկման վերաբերյալ:
Կազմակերպության մամուլի ծառայությունը հաստատել է, որ 26-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է 2 խաղով:
Ավստրիայի հավաքականի դեմ 1/8 եզրափակիչի խաղում (2-1) Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլիի» խաղացողը դուբլի հեղինակ դառնալուց հետո ձեռքերով ցուցադրել էր ծայրահեղ աջ ազգայնականներ համարվող «Գորշ գայլերի» նշանը:
Դեմիրալը չի մասնակցի Նիդերլանդների հավաքականի դեմ հուլիսի 6-ին նախատեսված քառորդ եզրափակիչի խաղին։ Եթե Թուրքիան հաղթի, ապա Դեմիրալը բաց կթողնի նաև կիսաեզրափակիչը:
https://iravunk.com/sim/?p=287593&l=am/