Նա թուրքի երազած տղան է. Լևոն Ջավախյան

Ներքաղաքական

Գրողների տուն Լևոն Ջավախյանը գրում է 

 

«ԹԱԿԱՐԴ

ՀՀ Սահմանադրության ընդունման տոնի առիթով։

 

 

Գաղտնիք չէ, որ հայաստանյան քաղաքական զարգացումների մասին անխարդախ ճշմարտությունները մենք հակված ենք իմանալու Հեյդար Ալիևից և ոչ Հայաստանի կամակատար իշխանություններից։ Ալիևի գլխում է, թե Հայաստանի հանրապետության ներկան, և թե ապագան։ Փաշինյանը սոսկ հլու հնազանդ Իլհամի իղձերի իրականացնողն է։ Նա թուրքի երազած տղան է։ Եվ սխալ են նրանք, ովքեր նիկոլին համարում են դավաճան։ Նա պարզապես սովորական գործակալ է, թուրք շպիոն, ով թշնամու ծրագիրը գրպանում եկել է իշխանության և մինչև էսօր էլ անշեղորեն էդ շպարգալկով առաջնորդվում է։ Ինչ է ասում այս պահին Իլհամ Ալիևը։ Նա խաղաղության պայմանագրի կնքումն անհնարին է համարում Հայաստանի հանրապետության գործող Սահմանսդրության պայմաներում։ Նիկոլը ուզի, թե չուզի, պիտի շեֆի կամքը իրականություն դարձնի, բայց ո՞նց,-այս է խնդիրը։

Ալիևը նիկոլից պահանջում է Սահմանադրությունից հեռացնել Հռչակագրի հիմնարար դրույթները, փոխել զինանշանը, օրհներգը, միգուցե և դրոշը, մոռացության ենթարկել Եղեռնը, անտեսել Հայոց եկեղեցու բացառիկ դերը մեր կյանքում, վերանայել ազգային գաղափարախոսությունը, Հայոց պատմությունը, խորհրդանիշներն, ազգայնական կերպարների գոյությունը, իսպառ ջնջել Արցախի գոյությունը մեր հիշողությունից, հնարավորինս ձեռք քաշել մեր ինքնությունից, գենից և սահմանադրորեն երազել այնքան, որքան թույլ կտա թուրքի երազանքը։ Բայց դա ինչպե՞ս վավերացնել սահմանադրական հանրաքվեով։

 

Չի բացառվում, որ դրան կարող են դեմ դուրս գալ ,նույնիսկ, անենավերջին անուղեղ նիկոլականներն անգամ։ Եվ այսպես... Այստեղ է, որ փայլատակում է նիկոլական իշխանության ուղեղը, մի ուղեղ, որն իսպառ անգործության էր մատնված երկրի փրկարարական գործառույթներում։Այսպես, Սահմանադրության նախագիծը ժողովրդին է ներկայացվում առաջին պլանում ունենալով ոչ այնքան Ալիևի պահանջների կատարումն, որքան Եվրոմիությանը միանալու դրույթները` նպատակ ունենալով հանրաքվեով համահայկական երջանկության քողի տակ սղացնել թշնամյաց ծրագրերի իրականացումը։ Նման կերպ, հարկավ, կարելի է չձախողել նոր Սահնանադրության ընդունումը. Ո՞վ չի ուզենա, մի հանրաքվեով մուտք գործել զարգացած ժողովուրդների ընտանիք... Դա կուզեի նույնիսկ ես, որքան էլ հանրության մեջ հայտնի եղած լինեմ ռուսական կողմնորոշումով։ Բայց դրա, իրականացումը ֆիկցիա է, կեղծիք։ Բոլորը գիտեն, որ Եվրոպան պատրաստ չէ գրկաբաց ընդունելու մեզ, ինչպես չընդունեց Վրաստանին, նույնիսկ Ուկրաինային, որը պատերազմի դաշտում կյանք է տալիս հանուն Արևմուտքի։ Դեռ ավելին, նրանք չեն երաշխավորում անգամ մեր անվտանգությունը։Դա գիտեն նաև մեր իշխանությունները, բայց նրանց առջև խնդիր է դրված` հրաժարվել ազգային կաղապարներից, լեզու գտնել թուրքերի հետ, անհարիր համարել Ռուսաստանի գոյությունը Հարավային Կովկասում, իմանալ և գործել այնպես` ինչպես կկամենա Թուրքիան, քանզի Արևմուտքը Կովկասում հանդես է գալիս հենց Թուրքիայի դեմքով։ Դրանով են առաջնորդվում Արևմուտքի և Թուրքիայի ջանքերով հավաքագրված նիկոլական իշխանությունները։ Այս պահին խնդիր է դրված փոխել Սահմանադրությունը, հրաժարվել ազգային արժեքներից, Աստծո նվեր խորհրդանշից` Մասիսից, Արարատյան երազանքներց, ինքնությունից... Բայց ո՞նց...

 

Ոչ, նիկոլիզմն այնքան էլ ապուշ չէ, որքան կարծում ենք.

 

ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԾՈՒՂԱԿ Է ՀՅՈՒՍՈՒՄ, ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՔՈՂՒ ՏԱԿ` խորամանկ և ազգադավ»:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում