Մեր տարածաշրջանում որոշիչ է լինելու Մոսկվայի խոսքը

Ներքաղաքական

Էդուարդ Շարմազանովն իր էջում գրում է.

Մեր տարածաշրջանում որոշիչ է լինելու Մոսկվայի խոսքը։

Աշխարհաքաղաքական իրողությունները հերթական անգամ գալիս են ապացուցելու,որ Արեւմուտքի ջանքերն ու սանկցիաները իզոլացնելու Ռուսաստանին անարդյունք էին,նույնիսկ հակառակ արդյունքն ունեցան։

 

Ռուսաստանյան հասարակությունը կոնսոլիդացվեց նախագահ Վ.Պուտինի շուրջ ,որի արդյունքը նախագահական ընտրություններում նրա անբեկանելի հաջողությունն էր։

 

Ռուսական բանակն ավելի մարտունակ է դառնում՝ աստիճանաբար ազատվելով կոռումպացված ու ճահճացած չինովնիկներից։

 

Տնտեսության դիմադրողականությունը բարձրանում է։

 

ՌԴ-ի միջազգային դերակատարումն ու հեղինակությունը կտրուկ ավելանում է։

 

Դրա ֆոնին նոր բովանդակություն են ստանում Շանհայի համագործակցության կազմակերպությունն ու ԲՐԻԿՍ -ը,ինչպես նաեւ հետխորհրդային տարածաշրջանում մեծանում են ԵԱՏՄ հնարավորությունները։

 

Ավելին.ՌԴ-ն դարձել է նոր ՝«Ընդդեմ գաղութացման » ու «համաշխարհային մեծամասնության» շարժումների լոկոմոտիվը։

 

Փաստ է,որ Հավաքական Արեւմուտքի ծրագրերը չիրականացան նաեւ Ուկրաինայում։

 

Հակառակ նրանց հաշվարկների՝ ՌԴ նախագահը շատ հստակ եւ կոշտ մատնանշեց խաղաղության հասնելու ճանապարհը՝ռուսական օրակարգի համաձայն։

 

Սրան զուգահեռ գործընթացներ են տեղի ունենում նաեւ Հարավային Կովկասում։

 

Վրաստանն ու Ադրբեջանը հասկանում են ,որ տարածաշրջանի ապագա գլխավոր ճարտարապետը լինելու է ՌԴ-ն ու հակառուսական կտրուկ շարժումներ չեն անում։

 

Իսկ նիկոլիստները Հայաստանը դարձնում են հակառուսական պլացդարմ ու պալիգոն։

 

Նման չքաղաքականության արդյունքում նիկոլիստները կարող են ՀՀ-ն դուրս մղել ռեգիոնալ բոլոր լուրջ ծրագրերից՝ երազելով Արեւմուտքի մասին,ինչպես երազում էին 1920-ին…երազեցին Արեւմուտքի մասին,բայց Երեւանի մատույցներում տեսան թուրքական զորքը։

 

Ռեգիոնալ հզոր ուժերի՝ ՌԴ-ի ու Իրանի հետ ծրագրեր իրականացնելու փոխարեն՝ նիկոլիզմի ԱԽՔ-ը ատոմակայանի ամերիկյան հնարավոր ներդրման անհեռատես թեզն է առաջ քաշում։

 

Նիկոլի խոստացած «խաղաղության հայկական խաչմերուկը» իրականում լինելու է «թուրքական ճորտացման ճահիճ»։

 

Վերջապես հասկացեք,որ որոշիչը ռեգիոնալ պետությունների ու նախ ՌԴ -ի խոսքն է լինելու։

 

Ով Մոսկվայի հետ կարողացավ լեզու գտնել ու շահեր առաջ մղել,նա էլ շահեկան դիրքեր է ունենալու տարածաշրջանում։

 

Վրաստանն ու Ադդբեջանը դա հասկացել են։

 

Իսկ նիկոլիստները՝ հակառակն են անում ու մեր պետության փշրանքները քամուն են տալիս։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում