Սահմանադրության փոփոխությամբ` իշխանությունը փորձ կանի ձեւավորել դիկտատորական համակարգ. Գրիգորյան

Ներքաղաքական

Անկախության հռչակումից հետո` չորս տարի անց ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը` 1995-ի հուլիսի 5-ին, եւ այդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների` հանրաքվեների միջոցով, առաջինը` 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը` 2015-ի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրության օրվան ընդառաջ «Իրավունք»-ը զրուցել է սահմանադրագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

— Պարոն Գրիգորյան, ներկայիս Սահմանադրությունում կա՞ն կետեր, որոնք խոչընդոտում են երկրի իրավական եւ ժողովրդավարական զարգացումը:

— Առնվազն այս պահի գործող Սահմանադրության մեջ որեւէ մի կետ չի կարող խոչընդոտել իրավական եւ ժողովրդավարական զարգացումը: Այն, ինչ այժմ գործող իշխանությունը ներկայացնում է իբրեւ թե ժողովրդավարության եւ իրավական պետության զարգացման արգելք՝ ընդամենը հերթական մանիպուլյացիան է: Հանուն արդարության` պետք է նշեմ, որ ես ինքս եմ ժամանակին, ինչպես նաեւ առ այսօր, Սահմանադրության շատ թերություններ վկայակոչում, բայց որ դրանք ե՛ւ խանգարում են, ե՛ւ խոչընդոտում են իրավական եւ ժողովրդավարական պետության զարգացմանը՝ նման թեզը իրականության հետ որեւէ աղերս չունի:

— Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ արդյո՞ք ներկայում դրանց ռազմավարական անհրաժեշտությունը կա:

— Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն՝ զուտ իրավական տեսանկյունից, իհարկե, առկա է, սակայն իմ կողմից դիտարկվող խնդիրները եւ դրանց վերաբերյալ լուծումներն ամենեւին չեն համընկնում այն սահմանադրական փոփոխությունների հետ, որոնք առաջարկում է գործող ռեժիմը: Ակնհայտ է, որ խոսքը Սահմանադրությամբ պրիամպուլայի փոփոխության մասին է, որպեսզի Անկախության հռչակագրին կատարվող հղումը դուրս մնա Սահմանադրությունից: Եվ ես վստահ եմ, որ պետք է փոփոխվեն նաեւ այն հոդվածները, որոնք առնվազն իրավական առումով ապահովում են Հայաստանի ամբողջական դիկտատուրա դառնալու արգելքի կասեցումը: Հետեւաբար, դրանց փոփոխությամբ՝ իշխանությունը փորձ կանի ամբողջությամբ ձեւավորել դիկտատորական համակարգ:

— Այսօր շատ է քննարկվում ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ, այսպես կոչված, «խաղաղության» պայմանագրի հնարավոր ստորագրման դեպքում ՀՀ Սահմանադրության ու Անկախության հռչակագրի համապատասխանության հարցը: Այս առումով հետաքրքիր է Ձեր տեսակետը:

— Մենք բոլորս գիտենք, որ այժմ փորձ է արվում, եւ եկել են այնպիսի պայմանավորվածության, որ անկախ Սահմանադրության հետ համապատասխանության հարցից՝ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հստակ կերպով սահմանում է, որ բոլոր իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, իսկ Սահմանադրական դատարանի գործառույթներից մեկը հանդիսանում է հենց բոլոր այն Միջազգային պայմանագրերի սահմանադրության համապատասխանության հետ հարցի որոշումը, որոնք Հայաստանի Հանրապետությունը ստորագրելու է: Հետեւաբար, ցանկացած Միջազգային պայմանագիր՝ լինի դա խաղաղության, թե` այլ, պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում