ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հանդիպել են ԱՄՆ սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների հետ

Ներքաղաքական

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․

 

«Հուլիսի 3-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներով հանդիպել ենք ԱՄՆ սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների հետ։ Հանդիպման ժամանակ անդրադարձել ենք Հրվ․ Կովկասի անվտանգային խնդիրներին, Արցախյան հակամարտության կարգավորման մեր տեսլականին, Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանյան «ժողովրդավարությանը»։ 

 

Շեշտել ենք, որ տարածաշրջանում երկարաժամկետ ու կայուն խաղաղության համար անհրաժեշտ է, որ խաղաղությունը հիմնված լինի արդարության վրա, իսկ արդարությունը պահանջում է՝ ա․ արցախցիների կոլեկտիվ վերադարձի իրավունքի ճանաչում, արցախցիների վերադարձի համար անհրաժեշտ երաշխիքների տրամադրում ու ԵԱՀԿ երեք հիմնարար սկզբունքների հիման վրա Արցախի հիմնախնդրի կարգավորում, բ․ Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձ, գ․ Ադրբեջանի օկուպացիոն զորքերի դուրսբերում Հայաստանի տարածքից և առանց ուժի ու ուժի կիրառման սպառնալիքի իրական սահմանազատում, այլ ոչ թե պարտադրված անվերապահ կապիտուլյացիա, դ․ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացում և այլ թշնամական գործողությունների դադարեցում։ Հյուրերի ուշադրությունը հրավիրել ենք այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը «խաղաղություն» ասելով հասկանում է Հայստանի ինքնիշխանության վերացում։ Քննադատել ենք Հայաստանի իշխանությունների պարտվողական և անվերջ միակողմանի զիջումների քաղաքականությունը։ Հյուրերին կոչ ենք արել ճնշում բանեցնել Ադրբեջանի ու Թուրքիայի վրա՝ հրաժարվելու Հայաստանի հետ ուժի դիրքերից խոսելուց։ 

 

Ինչպես նշեցի, անդրադարձել ենք «ժողովրդավարության բաստիոնի» ոչ ժողովրդավարական քաղաքականությանը, քաղաքական բանտարկյալների առկայությանը, ոստիկանական բռնություններին և այլն»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում