Խայտառակ ցուցանիշ. Համակարգչային հափշտակության` 3057 դեպքերից բացահայտվել է ընդամենը 101֊ը

Թեմա

Friend ընկերության տնօրեն, տեղակատվական անվտանգության փորձագետ ԱՐՍԵՆ ԼԵՎՈՎՆՅԱՆԸ օրերս դիմել էր ՀՀ ՆԳ նախարարություն տեղեկանալու վերջին 3 տարվա կիբերհանցագործությունների թիվը, եթե կան դեպքեր, որ չեն բացհայատվել` ինչն է պատճառը, կամ եթե գործերը կարճվել է ինչն է խնդիրը։

Հարցերին ի պատասխան ստացվել է հետևյալ պատասխանները.

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հասցեագրած Ձեր դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից 2021-ից 2023 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործության 3057 դեպք, մասնավորապես' համակարգչային համակարգի և համակարգչային տվյալների անվտանգության դեմ ուղղված հանցագործության' 190 դեպք, էլեկտրոնային խարդախութան' 1602 դեպք, համակարգչային հափշտակության' 1265 դեպք: Նշված դեպքերից բացահայտվել է 101֊ը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածը սահմանում է, թե ինչ է խարդախությունը, սակայն չի մասնավորեցնում դրա կատարման եղանակները, այդ իսկ պատճառով վիճակագրության մեջ ներառված չէ էլեկտրոնային խարդախությունների բացահայտված դեպքերի քանակը:

« ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտացված ստորաբաժանումը արձանագրված կիբեռհանցագործությունների դեպքերը կանխելուն, նախականխելուն և դրանց բացահայտմանն ուղղված աշխատանքների ընթացքում առաջնորդվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեական, քրեական դատավարության օրենսգրքերով, ՀՀ ՆԳՆ ոստիկանության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, այլ հարակից օրենքներով, ՀՀ միջազգային պայմանագրերով, ակտիվ համագործակցում է միջազգային իրավապահ մարմինների' կիթեռհանցագործոթյունների գծով մասնագիտացված ստորաբաժանումների հետ, ձեռնարկում է լայնածավալ օպերատիվ-հետախուզական  միջոցառումներ, թվային ապացույցների հավաքագրում և վերլուծություն, վնասաբեր ծրագրերի ուսումնասիրություն, ինչպես նաև օրենքով վերապահված այլ գործառույթներ:

Կիբեռհանցավորությունն անդրազգային բնույթ է կրում, ինչն էլ բարդացնում է դրա բացահայտման գործընթացը: Հաշվի առնելով այս հանգամանքը' գրեթե բոլոր քրեական վարույթների բազմակողմանի և օբյեկտիվ քննության համար միջազգային համագործակցության շրջանակներում անհրաժեշտ է լինում տարբեր երկրներից ձեռք բերել գործի համար էական նշանակություն ունեցող տվյալներ, և շատ դեպքերում տվյալների լիարժեք ստացումը տարբեր պատճառներով հնարավոր չի լինում կամ ընդհանրապես որևէ տեղեկատվություն չի տրամադրվում: Բացի այդ, վերջին տարիներին հանցավորների կողմից թվային տեխնոլոգիաների միջոցով հանցագործություն կատարելու համար կիրառվում են այնպիսի նորարարական տեխնոլոգիաներ, որոնց օգտագործումը արդյունավետ քննություն իրականացնելու համար բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծում:

Թվային տեխնոլոգիաների միջոցով հանցագործություն կատարելու համար առավելապես օգտագործվում են բուքմեյքերական ընկերությունները, էլկտրոնային դրամապանակների ծառայությունները, օնլայն բանկինգ մատուցող ընկերությունները, իսկ առավել տարածված մեթոդներն են' սոցիալական ինժեներիայի, ֆիշինգային կեղծ հղումների, վայշինգի /կեղծ հեռախոսազանգեր/, սմիշինգի /կեղծ հաղորդագրություններ/ օգտագործումը, անձնական տվյալների հափշտակումն ու այլ անձի անունից հանդես գալը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածը սահմանում է, թե ինչ է խարդախությունը, սակայն չի մասնավորեցնում դրա կատարման եղանակները, այդ իսկ պատճառով վիճակագրության մեջ ներառված չէ էլեկտրոնային խարդախությունների բացահայտված դեպքերի քանակը:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը, ինչպես նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտացված ստորաբաժանման աշխատակիցները տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում' համացանցի կիրառմամբ հանցագործությունների պոտենցիալ զոհ դառնալու սպառնալիքների մասին հանրության իրազեկումն ապահովելու և նմանօրինակ հանցագործությունները կանխարգելելու նպատակով համագործակցում են ԶԼՍ՜-ների հետ, մասնակցում են տեղեկատվական արշավների, բանավեճերի, էլեկտրոնային' մասնավորապես ներդրումային խարդախությունների վերաբերյալ պատրաստվել և հեռուսատեսությամբ, համացանցով, ՀՀ ՆԳՆ' սոցիալական ցանցերի պաշտոնական էջերով տարածվել են անիմացիոն կարճամետրաժ տեռանյութեր և հրապարակումներ, ինչպես նաև կիբեռհանցագործության զոհ դարձած քաղաքացիներին խորհրդատվություն տրամադրելու, դեպքերին արագ արձագանքելու համար ՀՀ ՆԳՆ ոստիկանության -ԲՈԳՎ մասնագիտացված ստորաբաժանման կազմում գործում է Թեժ գիծ ծառայություն:

ՀԳ. Դե ինչ, կարծում ենք ինքներդ հասկացաք, որ 3 տարում ընդամենը 101 դեպք բացահայտելը պարզապես խայտառակ ցուցանիշ է, այն անգամ չի կազմում բացահայտումների 5%։ Ավելին, փաստաթղթում նշված է, որ` կիբեռհանցավորությունն անդրազգային բնույթ է կրում, ինչն էլ բարդացնում է դրա բացահայտման գործընթացը և նմանատիպ այլ պատճառաբանություններ։ Այս դեպքում եվս մի բան պարզ է, որ Նիկոլի իշխանության օրոք բոլորը մեղավոր են բացի իրենցից։  Այդ դեպքում կամ իրազեկումը շատացրեք, կամ առավել պրոֆեսիոնալներ ներգրավեք աշխատանքում։ 

 

 

 

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի