«Ժիրոնան», ի տարբերություն «Զենիթի» դեռ պաշտոնական առաջարկ չի արել Սպերցյանի համար.Գերման Տկաչենկո
Սպորտ
Նոբել Առուստամյանի «Comment.Show»-ում տված հարցազրույցում ProSports Management գործակալության ղեկավար Գերման Տկաչենկոն խոսել է Էդուարդ Սպերցյանի շուրջ եղած տրանսֆերային անցուդարձի մասին.
««Ժիրոնան» դեռ պաշտոնական առաջարկ չի արել Սպերցյանի համար, բայց կարող է դա անել։ Քանի որ նրանք հետաքրքրված են: Ակումբների միջեւ շփում եղել է, բայց դա պաշտոնական առաջարկ չէ: Դա կարո՞ղ է տեղի ունենալ: Բոլոր տարբերակները հնարավոր են։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ «Զենիթը» մի փոքր, այսպես ասած, ագրեսիվ է գործել, առաջարկ է ուղարկել նաև Սպերցյանին»,-նշել է մասնագետը։
https://iravunk.com/sim/?p=287464&l=am/