ԵԱՀԿ ԽՎ-ում Լիլիթ Գալստյանը բարձրացրել է արցախահայության վերադարձի իրավունքի հարցը

Ներքաղաքական

ԵԱՀԿ շրջանակներում հետագա քայլեր ձեռնարկել՝ հաստատելու այն միջազգային մեխանիզմները, որոնք միջազգային պաշտպանության ներքո՝ կերաշխավորեն արցախահայության վերադարձի իրավունքը: Այս մասին Բուխարեստում ընթացող ԵԱՀԿ ԽՎ-ի պլենար նիստում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ: Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի՛ գործընկերներ,

Կցանկանայի խոսքս սկսել լեգիտիմ հարցով՝ արդյոք մենք բավարար ջանքեր գործադրում ենք ՝ կյանքի կոչելու մեր իսկ կողմից որդեգրված բանաձեւերը՝ դրանով իսկ նպաստելով մեր կազմակերպության հեղինակությանը։

Հարցս հնչեցնում եմ դեռեւս չկարգավորված ղարաբաղյան հակամարտության եւ անվտանգային ճգնաժամի համատեքստում, որը ռեալ գոյաբանական մարտահրավեր է Հայաստանի համար։

2023 թ․ սեպտեմբերին, Ադրբեջանի կողմից 9-ամսյա դաժան շրջափակումից հետո, ցեղասպանության իրական սպառնալիքի ներքո 150 հազար հայեր լքեցին Արցախը՝ իրենց 3000 տարվա հայրենիքը եւ հարկադրաբար տեղափոխվեցին Հայաստան։

Սա հստակ էթնիկ զտման քաղաքականություն էր եւ գործողություն, որին հաջորդեցին մշակութային եւ սոցիալական ոչնչացումը:

Արցախի ժողովրդի հավաքական եւ արժանապատիվ վերադարձի խնդիրը շարունակում է առաջնահերթ մնալ։ Անցած երեք տարիների ընթացքում Եվրոպական խորհրդարանը եւ եվրոպական 30 երկրներ ընդունել են հայտարարություններ, ուր ամրագրված է արցախահայության անվերապահ վերադարձի իրավունքի իրացումը՝ հիմնված միջազգային երաշխիքների, պատմական եւ մշակույթի ժառանգության նկատմամբ պատշաճ հարգանքի եւ պահպանության հիմքով։

Այս եւ ավելի վաղ ստորագրված բազմաթիվ բարձր մակարդակի հայտարարությունները մնացել են անհետեւանք՝ Ադրբեջանի անտեսման, ինչպես նաեւ միջազգային հանրության անգործության, գործողությունների չորդեգրման պատճառով։

Ադրբեջանի շարունակական ռազմականացումն ու Հայաստանի դեմ նրա տարածքային պահանջները խաթարում է վստահությունն, այսպես կոչված, «խաղաղության գործընթացի» նկատմամբ:

Սահմռկեցուցիչ լուրեր ենք ստանում Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ բռնաճնշումների եւ խոշտանգումների վերաբերյալ, որոնց թվում են 3 նախկին ընտրված նախագահներ, վարչապետ եւ խորհրդարանի խոսնակ, պաշտոնյաներ, որոնց հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կանոնավոր շփումներ են ունեցել ավելի քան 3 տասնամյակ:

Ակնհայտ է, որ խաղաղության գործընթացը կարող է շահել եւ հենվել միայն վստահության գործիքակազմի կիրառման պարագայում, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակման պարագայում:

Սիրելի գործընկերներ, հրամայական է, որ հակամարտության հանգուցալուծումը բխեցվի խնդրի բուն էության եւ պատճառների հաշվառումով։

Ակնհայտ է՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը հնարավոր է միայն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձով։

Ուստի, ես կոչ եմ անում իմ գործընկերներին ԵԱՀԿ շրջանակներում հետագա քայլեր ձեռնարկել՝ հաստատելու այն միջազգային մեխանիզմները, որոնք միջազգային պաշտպանության ներքո՝ կերաշխավորեն արցախահայության վերադարձի իրավունքը՝ ապահովելով նրանց անվտանգությունը, ապահովությունը եւ կայուն խաղաղությունը»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում