«Mixfight 56»-ում Կամո Ունանյանը կմենամարտի գլխավոր տիտղոսի համար

Սպորտ

Հուլիսի 14-ին «Միկա» մարզահամալիրում տեղի կունենա «Mixfight 56» MMA մարզաձևի խոշոր միջազգային մրցաշարը։ Այս անգամ մրցաշարի գլխավոր մենամարտը կընթանա WKN վարկածի գոտու համար։ Այդ մենամարտում կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, MMA մարզաձևում  6/0 ռեկորդակիր, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը կմրցի քիքբոքսինգի Ասիայի և աշխարհի չեմպիոն Այդին Մորտեզայի հետ։ Մրցաշարից առաջ Կամո Ունանյանի հետ զրուցել ենք իր ֆիզիկական պատրաստվածության և հակառակորդի հնարավորությունների մասին։

- Բոլորովին վերջերս Գերմանիայում տարած հաղթանակից հետո ասել էիք, որ  արդեն ուզում եք լրջորեն զբաղվել միայն MMA սպորտաձևով։ Հուլիսի 14-ին կայանալիք մրցաշարում կլինի Ձեր 7-րդ մենամարտը այս սպորտաձևում։ Ի՞նչ մարզավիճակում եք գտնվում։

- Չնայած, որ ես ունեի լուրջ վնասվածք, որի պատճառով կարող էի չմասնակցել այս մրցաշարին։ Թեպետ, դեռևս լիարժեք չեմ կազդուրվել, բայց «Mixfight»-ի այս մենամարտից հրաժարվել չեմ կարող, քանի որ այն չեմպիոնական տիտղոսի համար մենամարտ է։ Ասեմ, որ այս մենամարտին սկսել եմ նախապատրաստվել դեռևս մայիս ամսից։ Իսկ հունիսի 2-ին նույնիսկ մեկնեցի Դուբայ և այնտեղ երկու շաբաթ շարունակեցի իմ մարզումները։

- Կամո, բավականին լուրջ մրցակից ունեք, արդյո՞ք ուսումնասիրելե եք հակառակորդի սպորտային կարիերան։

- Մրցակցիս ով լինելու մասին տեղեկացել եմ մի քանի օր առաջ։ Դրանից հետո ուսումնասիրեցի, դիտեցի նրա մարտերը և իմանալով նրա մարտերի արդյունքների մասին, հասկացա, որ բավականին լուրջ ու վտանգավոր մրցակից է։ Բայց, ինձ համար տարբերություն չկա, թե ով կլինի, կարևորը ես հոգեպես պատրաստ եմ և ամեն ինչ անում եմ, որպեսզի ֆիզիկապես էլ պատրաստ լինեմ այս մարտին։ Վստահ եմ, որ իմ հաղթանակով կուրախացնեմ իմ հարազատների, իմ ընկերներին և հայրենակիցներին։

- Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտ ունենա և Դուք նվաճեք այս գոտին, հետաքրքիր է հաջորդ քայլը ո՞րն է լինելու։

- Ասեմ որ օգոստոսի 23-ին տեղի է ունենալու Հայաստանում ամենախոշոր կազմակերպություններից մեկի՝«FightNights»-ի մրցաշարը։ Եթե հուլիսի 14-ին լուրջ վնասվածք չստանամ, ապա նախնական պայմանավորվածության համաձայն կմասնակցեմ այդ մրցաշարին։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Կամո Ունանյանը MMA մարզաձևում կունենա իր 7-րդ մենամարտը։ Իսկ մինչ այդ ունեցած 6 մրցաշարերում Կամոն մրցակիցների հանդեպ վստահորեն գրանցել է 6 հաղթանակ և ոչ մի պարտություն։

Այս մենամարտում Կամո Ունանյանի գործընկերն է «Շելբի» տուրը, որի տնօրեն Հարութ Համբարձումյանը պատիվ է համարում աջակցել հայկական սպորտին. «Մեծ պատվով և ուրախությամբ ենք առաջարկել, որպեսզի այս մրցաշարում լինենք Կամոյի գործընկերը։ Անհերքելի փաստ է, որ երկար տարիներ Կամոն և՛ կարատե սպորտաձևում, և՛ MMA վարկածում մշտապես հաղթանակներ է գրանցում և բարձր է պահում մեր եռագույնը»,- շեշտում է Հ. Համբարձումյանը։

Կամո Ունանյանի խոսքով, այս մենամարտում իր գործընկերը դառնալու «Շելբի տուրի» կողմից առաջարկը սիրով է ընդունել. «Հարութն իմ ընկերն է, և ես մեծ ուրախությամբ եմ համաձայնել նրա առաջարկին ու իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ կանեմ, որպեսզի այս մենամարտում ևս հաղթանակ գրանցեմ»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում