«ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԹՈՒՐՔ ԷՐ, ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՎԵՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԸՄԲԻՇԻՆ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱԼԵՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Սպորտ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների հավաքականը 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում։ Մեր ընտրանին թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Iravunk. com -ի մարզական թղթակիցը, բացառիկ զրույց է ունեցել արծաթե մեդալակիր, ծնունդով Արարատի մարզի Սուրենավան գյուղից ԱԼԵՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը. - Հանդես եկա 60 կգ քաշային կարգում։ Մրցակիցներս համարյա բոլորն էլ տիտղոսակիր մարզիկներ էին։ Սկզբից բացարձակ առավելությամբ 10։0 հաշվով հաղթեցի Ալբանիայի ներկայացուցչին, ապա 10։0 հաշվով հունգարացի ըմբիշին, երրորդ գոտեմարտում կրկին 10։0 հաշվով պարտության եմ մատնել վրացի մրցակցիս, կիսաեզրափակչում հաղթեցի Ուկրաինայի ներկայացուցչին 14։9 հաշվով։ Իսկ ահա եզրափակչում, ցավոք, մրցավարները անարդար գտնվեցին ու հաղթանակը շնորհեցին մրցակցիս ադրբեջանցի ըմբիշին, ես բացահայտ հաղթել էի նրան 10։0 հաշվով, սակայն 9։4 հաշվեցին ի օգուտ ադրբեջանցու։ Մրցավարներից մեկը ազգությամբ թուրք էր։ Սակայն ես չպիտի կոտրվեմ, այլ պիտի առաջ գնամ ու պայքարեմ չեմպիոնի տիտղոսի համար արդեն Աշխարհի առաջնությանը, որը կկայանա Հորդանանում։ Նշեմ, որ եղբայրս էլ է ըմբշամարտիկ, ինձանից փոքր է մինչև 15 տարեկանների Եվրոպայի չեմպիոն է դարձել վերջերս։ Ես մեկ ամիս առաջ ՌԴ-ում կայացած միջազգային մրցաշարում հաղթող եմ դարձել,բացարձակ առավելությամբ 10։0 հաշվով ադրբեջանցուն հաղթեցի, Ղազախստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներին ևս հաղթել եմ։ Հաջորդ տարի արդեն հանդես կգամ երիտասարդական հավաքականի կազմում։ Իսկ ահա Ալեքսի անձնական մարզիչը ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, մեզ հետ զրույցում այսպես բնութագրեց իր սանին. «Ալեքսը շատ աշխատասեր, նպատակասլաց մարզիկ է, շատ կշռադատված է։ Նախ, շատ լավ մարդ է ու հիանալի մարզիկ։ Շուրջ 6 տարի է ինչ պարապում է ինձ մոտ։ Նա ունի անկոտրում բնավորություն,հզոր կամքի ուժ, չհանձնվող տեսակի մարզիկ է։ Ափսոս, մրցավարները անարդար վերաբերվեցին ու հաղթանակը շնորհեցին ադրբեջանցի ըմբիշին։ Նշեմ, որ ես շատ մեծ հույսեր եմ կապում Ալեքսի հետ, առջևում Աշխարհի առաջնությունն է, հուսով եմ, որ ոսկե մեդալ կնվաճի նա»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում