«ԹԵԺ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿԱՐՈՂԱՑԱ ՀԱՂԹԵԼ». ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ՍԱՐԳԻՍ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Սպորտ

Վերջերս Սլովակիայում կայացել է Ուժային եռամարտի մեծահասակների Եվրոպայի WUAP առաջնությունը։ Հայաստանի 8 մասնակիցները բոլորն էլ մեդալ են նվաճել 6 ոսկե, 1 արծաթե ու 1 բրոնզե։

Iravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել արդեն Հայաստան վերադարձած ոսկե մեդալակիր, Աշխարհի երիտասարդների չեմպիոն, ծնունդով Կոտայքի մարզի Պտղնի գյուղից ՍԱՐԳԻՍ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ հետ։Նա այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.

- 95 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Կքանիստ վարժությամբ կատարեցի 260 կգ, սեղմում հենարանից 155 կգ, ձգում 240 կգ։ Հակառակորդներս Սլովակիայի ու Չեխիայի ներկայացուցիչներն էին։ Ամենաբարդը տրվեց սլովակ մարզիկի հետ պայքարը, որը շատ թեժ անցավ։ Ես կարողացա հաղթել նրանց ու ոսկե մեդալ նվաճել, դարձա Եվրոպայի մեծահասակների չեմպիոն։

- Սարգիս, ինչ տվեց քեզ այս հաղթանակը։

- Շատ լավ զգացողություններ առաջացան հաղթանակից հետո։ Այս նվաճումս նվիրում եմ իմ հայ ազգին։ Սա վարկանիշային մրցաշար էր, սրանով ես ստացա հնարավորություն մասնակցելու աշնանը սեպտեմբեր ամսին Չեխիայում կայանալիք «WUAP» Ուժային եռամարտի Աշխարհի առաջնությանը։

- Որ տարիքից ես սկսել զբաղվել սպորտով։ - 11 տարեկանից, սկզբից հաճախում էի ծանրամարտի պարապմունքների։ 2015 թվականից սկսեցի զբաղվել ուժային եռամարտ մարզաձևով։ 2017-ի մայիսին Ուկրաինայի Լուցք քաղաքում կայացած Եվրոպայի երիտասարդների առաջնության ժամանակ գրավել եմ առաջին տեղը։ Ապա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած երիտասարդների Աշխարհի առաջնությունում նվաճեցի ոսկե մեդալ։ 2017-ին միջազգային Օլիմպիական ԿՀՄ - ի կողմից արժանացել եմ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման։ 2018-ին, Թբիլիսիում կայացած Եվրոպայի առաջնությանը դարձել եմ հաղթող, 2023-ի հուլիսին Չեխիայում դարձել եմ Եվրոպայի չեմպիոն։

- Սարգիս, մեր երկրում արդյոք զարգացած է այս մարզաձևը ուժային եռամարտը։

- Կարող եմ ասել, որ ուժային եռամարտը Հայաստանում բավականին շատ զարգացած մարզաձև է համարվում, շատերն են զբաղվում այս մարզաձևով։ Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ այս մարզաձևն էլ մի գեղեցիկ օր ընդգրկվեր Օլիմպիական մարզաձևերի շարքում։ Այդ ժամանակ արդեն էլ ավելի շատ կլինեին այս մարզաձևով պարապողների թիվը։ Իսկ պատանիներին խորհուրդ կտամ սպորտով շատ զբաղվեն, հեռւ մնան այդքան վնասակար հեռախոսային խաղերից, քանի որ խիստ վնասակար է նաև տեսողության համար ու զբաղվեն սպորտով։ Հիմա, քանի որ արձակուրդային շրջան է դպրոցներում, հիմա ևս ավելի շատ ժամանակ հատկացնեն սպորտին, լինեն ֆիզիկապես առողջ, ուժեղ, կոփված։

- Շնորհակալություն, Սարգիս, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ շատ շնորհակալ եմ մշտապես մեզ ուշադրություն դարձնելու համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում