Ժողովրդի արձագանքն էին ստուգում. ԼԳԲՏ շքերթը դարձավ ակցիա, ակցիան էլ՝ խափանվեց

Տեսանյութեր

ԼԳԲՏ-ականները հունիսի 30-ին նախատեսել էին անցկացնել շքերթ՝ ՌԴ դեսպանատան դիմաց: Համենայնդեպս, այդպիսին էին շրջանառվող տեղեկությունները սոցցանցերում, եւ թեպետ քաղաքական ուժերից եւ որեւիցե մեկը քայլեր չձեռնարկեց՝ այն չեղարկելու ուղղությամբ, ՀՀ պատվախնդիր քաղաքացիները խափանեցին այն:  

Նշենք, որ «Հարգել սեռական փոքրամասնություններին» գրվածքով պաստառով մի քանի օտարերկրացիներ էին եկել ԼԳԲՏ շքերթի, բայց հանդիպելով քաղաքացիների դիմադրությանը՝ փորձեցին տեղում ակցիա անել, սակայն դա էլ նրանց չհաջողվեց: Քաղաքացիները նրանց փորձեցին բացատրել, որ առաջին քրիստոնյա երկրում չի կարող ԼԳԲՏ շքերթ լինել, հորդորեցին պղծության քարոզով չզբաղվել եւ, ի վերջո, պաստառ բռնելու փոխարեն՝ նրանց առաջարկեցին երկու մեծ վարունգ բռնել… Դե շոգին զովանալու համար:

Անդրադառնալով տեղի ունեցածին՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի նախագահ ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ նշեց. «Ակնհայտ է, որ սա ԼԳԲՏ համայնքի կողմից ընդամենը փորձ էր՝ ստուգելու, թե ինչպիսին կլինի ժողովրդի արձագանքը՝ նման գործողությունների: Նրանք ստացան այդ արձագանքը եւ ստիպված եղան հեռանալ»:

Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչ ՄԱՐԻԱ ՊԻՄԵՆՈՎԱՆ հարց բարձրացրեց, թե ինչպես կարելի է այս այլանդակությունը բերել եւ թույլ տալ, որ տեղի ունենա առաջին քրիստոնյա երկրում. «Ո՞ւր են մեր տղամարդիկ, ինչո՞ւ այս հարցերին լուծում չեն տալիս: Ո՞վ է նրանց թույլ տվել իրենց կողտոտ ակցիան անել ՌԴ դեսպանատան դիմաց, երբ Ռուսաստանը պայքարում է հանուն ընտանիքի, կրոնի, եկեղեցու:  Դասալիքները փախել են Ռուսաստանից հերիք չէ, մի հատ էլ այստեղ ԼԳԲՏ ակցիա են անում: Մենք առանց այն էլ բազում խնդիրներ ունենք, մի հատ էլ սա ավելացավ, հիմա էլ սրանց դեմ պետք է պայքարենք»:

Լրագրող, վերլուծաբան ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ դիտարկմամբ՝ այս ակցիան նրանց կողմից հետապնդում էր առնվազն երեք նպատակ՝ ոտնձգել մեր ազգային, քրիստոնեական արժեհամակարգի, հայերիս պատվի եւ բարոյական ընկալումների դեմ, երկրորդ՝ աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետական կրոն ընդունած երկրի մայրաքաղաքում օրը ցերեկով հրապարակայնորեն, ցուցադրական կերպով զբաղվել պղծագործությամբ, երրորդ՝ քաղաքական վերաբերմունք դրսեւորել ՌԴ-ում, ի տարբերություն Հայաստանի, այլասերված անձանց սանձերն օրենսդրորեն ձգած ռուսաստանյան իշխանությունների նկատմամբ. «Բացառված չէ նաեւ 4-րդ նպատակը՝ գնալ այլասերվածների, պղծագործության կազմակերպիչների կողմից սադրանքի… Այս ամենը միանշանակ անթույլատրելի է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)