Գոչեցինք՝ «քայլ արա, մերժիր Սերժին», առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի խայտառակ վիճակում. Զաքարյան
Ներքաղաքական«Պետք չէր շնորհակալություններ հայտնել երկրի նախագահին: Կարծում եմ՝ նա դրա համար չէր ծառայում իր հայրենիքին ու ժողովրդին: Այլ պետք էր ընդամենը հասկանալ ու գնահատել մեր երկրի զարգացմանն ու անվտանգ կյանքին ուղղված նրա անկեղծ ջանքերը: Փոխարենը՝ մենք ամբոխի մեջից գոչեցինք՝ «քայլ արա մերժիր Սերժին», առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի, խաբվածի, կորցրածի, օտարի շահերին ակամա ծառայողի և թշնամուց ահաբեկվողի խայտառակ վիճակում: Այնինչ՝ համազգային հաղթանակները կարող էին շարունակվել...», - գրել է ՀՀԿ ԳՄ անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ եւ հրապարակել տեսանյութ:
https://iravunk.com/sim/?p=287223&l=am/

