Արմեն Աշոտյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանի տարեդարձը

Թեմա

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ նախագահի տեղակալ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանն իր էջում շնորհավորել է Սերժ Սարգսյանի տարեդարձը. նա գրել է.

 

«Երբեք այս օրը նշել չեք սիրել․ երբ իշխանության էիք՝ արհեստավարժ քծնողներից և պատեհապաշտ պատահականություններից խուսափելու համար։ Իսկ հիմա, ինչպես ժողովուրդն է ասում, սիրտ չունեք այսքան կորուստներից հետո մի պահ սուզվել այլ, սովորական մարդկանց կյանքում այդքան սիրված և սպասված օրվա մթնոլորտի մեջ։

Հիմա էլ Ձեզ կա՛մ աստվածացնում են, կա՛մ դեմոնիզացնում՝ այս երկու ծայրահեղությունների մեջ հաճախ մոռանալով , որ Դուք մարդ եք, հայ մարդ, կարգին մարդ, Մարդ՝ մեծատառով։

 

Պարադոքսալ եք․ Ձեզ համար զգացմունքներ և էմոցիաներ արտահայտելը շռայլություն է, իսկ Դուք շռայլություններ չեք սիրում։ Սակայն միաժամանակ չափից ավելի բարոյական եք ոչ միայն աղբակույտի մեջ թաղված հայկական քաղաքականության, այլև նույնիսկ սովորական, առօրյա կյանքի համար։

 

Մեկ այլ պարադոքս էլ է լինելու այսօր․ Ձեզ շրջապատող մարդիկ՝ ընտանիքը, ընկերները, գործընկերները, տարվա մեջ հենց այս օրը Ձեզ չեն լսելու (վստահ եմ) և (հոբելյարի ցանկությանը հակառակ) հրապարակավ և ջերմորեն շնորհավորելու են Ձեզ։

 

Կռահում եմ, որ կգտնեք ձևը Ձեր դժգոհությունը փոխանցելու ինձ՝ «Արմենը խի՞ է նման բան գրել» պողպատե լակոնիկությամբ , բայց Ձեզանից հեռու գտնվելն այս ազատությունը տալիս է, անազատության մեջ ազատ արտահայտվելու ազատություն։

 

Աստված գիտի, թե ե՞րբ անձամբ կրկին կհանդիպեմ Ձեզ, մինչ այդ հնարավոր նախատինքը, հուսով եմ, այլևս արդիական չի լինի։

 

Ու թեպետ բանտախցում մենակ եմ և ալկոհոլ չունեմ՝ ուզում եմ բռունցքովս խփել Ձեր բաժակին և պարզ (ու անսահման) ճակատով ասել․

Շնորհավորո´ւմ եմ, պարոն Նախագահ։

Արմեն Աշոտյան

 

Ձեր կրտսեր ընկեր

 

«Նուբարաշեն» ՔԿՀ»

 

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)