ԱՀԱԶԱՆԳ․ ՀՀ-ում գործում է բացառապես գողական օրենքը․ Աճում է ոչ միայն փողոցային կրիմինալը, այլեւ նաեւ ընտանեկան բռնությունների ահագնացող աճ է գրանցվում

Հանդիպում

Այսօր շատերի համար է ակնհայտ, որ Հայաստանում հատկապես «աղմկահարույց» որակված հանցագործությունները հաճախակի բնույթ են ստացել: Դրանց հիմնական բնորոշիչն այն է, որ կատարված հանցագործությունները, որպես կանոն, միայն չնչին բացառություններով են բացահայտվում, իսկ մեղավորները ստանում են կատարած հանցանքին ոչ համարժեք պատիժ: Ինչո՞վ է պայմանավորված քրեածին տարրերի ակտիվացումը, ինչո՞ւ են կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունների մեծ մասն ավարտվում կրակոցներով ու մահվան ելքերով, հոգեբանական ինչ վիճակում է գտնվում հասարակությունը, որը ծնում է նման ագրեսիա հարցի պատասխանը քննարկել ենք հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ, ով բավական տխուր իրավիճակ ներկայացրեց․

Միհրդատ Մադաթյան․


-Վերջին շրջանում ահռելի մեծ տեմպերով աճում է ոչ միայն փողոցային կրիմինալը, այլեւ նաեւ ընտանեկան բռնությունների ահագնացող աճ է գրանցվում։ Նման երկրաչափական պրոգրեսիայով աճող մահվան ելքով ընտանեկան բռնության դեպքեր ՀՀ-ում երբեք չեն գրանցվել, էլ չեմ խոսում ինքնասպանությունների ու փողոցային ռազբորկանների մասին։ Սա, բնականաբար, անհանգստացնող է ու պետք է ահազանգ լինի պատկան կառույցների համար, բայց մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամենաթողությունն ու անպատժելիությունը ուղղակիորեն խժռել է հասարակությանը։ Մարդկանց մոտ, ցավոք սրտի, ձեւավորվել է մի հոգեբանություն, որ յուրաքանչյուրը կարող է իր հացերը լուծել ու մնալ անպատիժ։ Հասարակության համար նման թիվ մեկ օրինակ է Նիկոլը, ով անում է այն ինչ ուզում է ու մնում անպատիժ։ Մարդիկ մտածում են, որ եթե ՀՀ առաջին դեմքը խախտում է օրենքը ու մնում անպատիժ, ապա ինչու պետք է նրան ընտրողը այդ նույն կերպ չվարվի։ Հանրապետության առաջին դեմքը այսօր վառ օրինակ է ծառայում ՀՀ քաղաքացիների համար, որ ցանկացած հարց կարող է լուծվել օրենքից ու բարոյականությունից դուրս։ Սա է պատճառը, որ մենք այսօր ունենք ագրեսիայի եւ քաոսի ահռելի աճող տենդենց։ 2018թվականից սկսած ՀՀ քաղաքացին տեսել եւ ուսանել է հետեւյալը․ <<Ինչ ուզենք այն էլ կանենք, ոնց կուզենք էդպես էլ կբանակցենք, մեր հարցերը կլուծենք>>։ Ժողովուրդն էլ առօրյանում այդ բանաձեւով առաջնորդվելով գնում է սպանությունների, ինքնասպանությունների, բռնությունների, վստահ լինելով, որ մնալու է անպատիժ։ 

Այսօր ՀՀ-ն ապրում է քաոսի, անպատժելիության մթնոլորտի, պոռնոգրաիան խթանելու ժամանակաշրջանում, անպատժելիության, սոդոմ-գոմոռում։

-Ի՞նչ հետեւանքներով է հղի այս ցավոտ իրավիճակը։

-Լավ հարց էր, որին տալու եմ ցավոտ պատասխան։ Արդյունքն այն է, որ շուտով երկրաչափական պրոգերեսիայով աճելու է սպանությունների, ինքնասպանությունների, սամասուսուդի դեպքերը։ Այն ինչ այսօր ունենք, այս կերպ շարունակվելու դեպքում՝ այսօրա վիճակին երանի ենք տալու։ Մարդիկ վախենալու են փողոց դուրս գալ, որովհետեւ վստահ չեն լինի, որ թեթեւ կոնֆլիկտը, կամ դիմացինի տրամադրությունը կարող է լուրջ հանցագործուծության վերածվել։ Այսօր ՀՀ ժողովրդի մեծամասնության համար գործում է բացառապես գողական օրենքը, ուրիշ օրենք գոյություն չունի։ Մեքենայի թեթեւ ազդանշանը կարող է իրար դանակահարելու պատճառ հանդիսանալ։ Այսօր սպանությունների, իրար սամասուդի ենթարկելու գրանցված դեպքերի մեծ մասը խորը կոնֆլիկտներ չունեն, կենցաղային խնդիրները այսօր վարկյանների ընթացքում վեր են ածվում գողական ռազբորկանների, աֆտարիտետների իրար խառնելուն։ Ամփոփելով խոսքս կարող եմ արձանագրել, որ այսօր շարքային քաղաքացու կյանքը այլեւ անվտանգ չէ ՀՀ փողոցներում, այ սրան ենք հասել։

 

https://iravunk.com/sim/?p=287076&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ