ԱՄՆ-ն «վիզ դրած» «Զանգեզուրի միջանցք» է սարքում

Վերլուծություն

Տ­պա­վո­րութ­յունն այն է, որ մինչ Միաց­յալ Նա­հանգ­նե­րի պետ­քար­տու­ղա­րի Եվ­րո­պա­յի եւ Եվ­րա­սիա­յի հար­ցե­րով օգ­նա­կան Ջեյմս Օ'Բ­րա­յե­նի Ադր­բե­ջան գնա­լը, ԱՄՆ-ն­ ո­րո­շել է մին­չեւ վերջ բա­ցել խա­ղաթղ­թե­րը, թե­րեւս դրա­նով փոր­ձե­լով հա­վել­յալ ճնշում­ներ գոր­ծար­կել Ա­լիե­ւի վրա: Բայց նաեւ, դրա­նով Օ'Բ­րա­յե­նը լիո­վին բա­ցա­հայ­տել է, թե ի­րա­կա­նում որն է Հա­րա­վա­յին Կով­կա­սին այս­պես հա­մա­ռո­րեն կառ­չած մնա­լու հիմ­քե­րի հիմ­քը:

Այս­պես, Ջեյմս Օ'Բ­րա­յե­նի խոս­քով, Հա­րա­վա­յին Կով­կա­սում խա­ղա­ղութ­յան հաս­տա­տու­մը հան­դի­սա­նում է ոչ միայն Ադր­բե­ջա­նի, այլեւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի երկր­նե­րի խնդի­րը։ Այ­սինքն, Ա­լիե­ւը պար­զա­պես պար­տա­վոր է այդ ա­մե­նը հաշ­վի առ­նել: Իսկ ո՞րն է «Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի երկր­նե­րի խնդի­րը», նա բա­ցատ­րում է այս­պես. «Նա­խա­գահ Ա­լի­եւի հետ մենք շատ հստակ ենք. ե­կել է խա­ղա­ղութ­յուն հաս­տա­տե­լու ժա­մա­նա­կը։ Եվ դա ոչ միայն Ադր­բե­ջա­նի խնդիրն է, ո­րը հու­սով է, որ ի­րեն կհար­գեն որ­պես հա­մաշ­խար­հա­յին ա­ռաջ­նորդ, երբ կհյու­րըն­կա­լի COP29-ը, այլ նաեւ ողջ տա­րա­ծաշր­ջա­նի եւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի խնդիրն է: Այս բո­լոր երկր­ներն աշ­խար­հի այլ վայ­րեր այժմ ար­տա­հա­նում­ներն ի­րա­կա­նաց­նում են միայն Չի­նաս­տա­նի կամ Ռու­սաս­տա­նի տա­րած­քով, եւ­ որ­պես­զի ելք ու­նե­նան, պետք է աշ­խա­տեն ար­տա­հա­նում ի­րա­կա­նաց­նել Ադր­բե­ջա­նով։ Մի եր­թու­ղին անց­նում է Վ­րաս­տա­նի տա­րած­քով՝ դե­պի Սեւ ծով, իսկ մյու­սը՝ հա­վա­նա­կան շատ ա­վե­լի մեծ եր­թու­ղի, կանց­նի Ադր­բե­ջա­նի, Հա­յաս­տա­նի եւ Թուր­քիա­յի տա­րած­քով: Եվ այս ա­ռու­մով մեզ անհ­րա­ժեշտ է խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի միջեւ՝ վերջ դնե­լու պա­տե­րազ­մին եւ սար­սա­փե­լի հա­կա­մար­տութ­յա­նը, ո­րը գո­յութ­յուն ու­նի 90-ա­կան­նե­րից։ Մեր ու­ղերձն այն է, որ ե­կել է խա­ղա­ղութ­յան ժա­մա­նա­կը»,- հայ­տա­րա­րել է Օ'Բ­րա­յե­նը՝ ման­րա­մաս­նե­լով, որ այդ մա­սին Բ­լին­քե­նը եւս խոսել է Ա­լի­եւի հետ՝ վեր­ջին օ­րե­րին տե­ղի ու­նե­ցած հե­ռա­խո­սազ­րույ­ցի ըն­թաց­քում»:

­Մի կողմ թող­նե­լով «խա­ղա­ղութ­յուն» ու նման գե­ղե­ցիկ փա­թե­թա­վո­րու­մը, ֆիք­սենք, թե կոնկ­րետ որն է Օ'Բ­րա­յե­նի ու­զա­ծը: Չ­նա­յած, այս­տեղ ա­մեն բան պարզ է՝ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յից Ադր­բե­ջան, Հա­յաս­տան եւ Թուր­քիա եր­թու­ղի, ո­րը պետք է ո­րե­ւէ կապ չու­նե­նա Ռու­սաս­տա­նի հետ: Ընդ ո­րում, դա պետք է լի­նի հիմ­նա­կան եր­թու­ղի, Վ­րաս­տա­նով անց­նող ու­ղին չա­հանջ­վող չա­փա­նիշ­նե­րին չի բա­վա­րա­րում:

Ընդ­հան­րաց­նենք. խոս­քը ողջ թյուր­քա­կան աշ­խար­հը կա­պող ճա­նա­պար­հի մա­սին է, ո­րը ծրագր­ված է անց­կաց­նել Հա­յաս­տա­նով: Դ­րան սո­վո­րա­բար փոր­ձում են ան­վա­նել «Մի­ջին մի­ջանցք», սա­կայն, ըստ էութ­յան, դա նույն «Թ­յուր­քա­կան մի­ջանցքն» է, ո­րը Ս­յու­նի­քի հատ­վա­ծում ու­նի «Զան­գե­զու­րի մի­ջանցք» հայտ­նի ա­նու­նը՝ դրա ողջ թյուր­քա­կան ի­մաս­տով հան­դերձ: Ա­հա Օ'Բ­րա­յե­նի ողջ պա­հան­ջի էութ­յու­նը՝ «Զան­գե­զու­րի մի­ջանցք», ո­րին, ի դեպ, «Օ­մե­գան» Տալ­լի­նից ար­ձա­գան­քեց, թե՝ «Հա­յաս­տա­նը պատ­րաստ է մեկ ամ­սում ա­վար­տուն տես­քի բե­րել խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի տեք­ստը»: Բ­նա­կա­նա­բար, հե­տո կխո­սեն Հա­յաս­տա­նի սու­վե­րե­նութ­յու­նից եւ նման բա­նե­րից, բայց էութ­յու­նը դրա­նով չի փոխ­վում՝ բուն խնդի­րը «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» բա­ցելն է, եւ նի­կոլ­յան խուն­տան դրան պատ­րաստ է:

Այլ հարց է, թե դրան կգնա՞ Ա­լիե­ւը: Ա­րոն նվնվում է. «Չեմ կա­րող ա­սել, որ մեր ադր­բե­ջան­ցի գոր­ծըն­կեր­նե­րից դրա­կան ար­ձա­գանք ենք տե­սել այս ա­ռա­ջար­կին՝ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը մեկ ամ­սում ստո­րագ­րե­լուն»: Սա­կայն, բնա­կան է, դա չէ Ա­լիե­ւի հա­մար էա­կա­նը, այլ հե­տեւ­յալ գոր­ծո­նը:

Այն, ինչ ներ­կա­յաց­նում է Օ'Բ­րա­յե­նը, նոր բան հա­մա­րել պետք չէ. այս ծրա­գի­րը՝ Թուր­քիա­յից Հա­յաս­տա­նով Ադր­բե­ջան եւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա անգ­լո­սաք­սե­րը փոր­ձում են ի­րա­կա­նաց­նել 1990-ա­կան­նե­րից սկսած՝ տար­բեր ան­վա­նում­նե­րով: «Գոբ­լի պլան» ու նման բա­ներ: Ուս­տիեւ Հեյ­դա­րո­վի­չը պարզ հաս­կա­նում է, որ սա ոչ թե պար­զա­պես թյուր­քա­կան աշ­խար­հը ի­րար կա­պող մի­ջանցք է, այլ շատ հստակ բա­ժա­նա­րար գիծ, պատ­նեշ ՌԴ-ի եւ Ի­րա­նի մի­ջեւ: Մինչ այժմ Մոսկ­վան եւ Թեհ­րա­նը միան­գա­մայն հստակ բո­լո­րին ազ­դա­րա­րել են՝ չա­նեք, դա մեզ հա­մար մեծ վտանգ է: Իսկ դա նշա­նա­կում է, որ ե­թե այդ նա­խա­գի­ծը մտնի պրակ­տիկ ի­րա­կա­նաց­ման փուլ, ինչ­պես Մոսկ­վա­յի, այն­պես էլ Թեհ­րա­նի պա­տաս­խա­նը լի­նե­լու է միան­շա­նակ: Պետք ե­ղավ՝ նաեւ ռազ­մա­կան տար­բե­րա­կով, ինչ­պես ցույց տվեց Ուկ­րաի­նա­յի պատ­մութ­յու­նը: Կարճ ա­սած, ոչն­չաց­ման դա­տա­պարտ­ված Բայ­դե­նի վար­չա­խում­բը հրահ­րում է մեծ պայթ­յուն այս տա­րա­ծաշր­ջա­նում, իսկ նի­կոլ­յան թի­մա­կից­նե­րը պատ­րաս­տա­կա­մո­րեն խա­ղում են դրա օգ­տին:

Մ­նա­ցածն էլ Ա­լիե­ւի ո­րո­շե­լիքն է, թե ինչ պա­տաս­խան կտա ա­ռա­ջին հա­յաց­քից իր հա­մար Օ'Բ­րա­յե­նի այդ­քան հրա­պու­րիչ ա­ռա­ջար­կին, ո­րի տակ ի­րա­կա­նում կա­րող է ան­հա­տակ ան­դունդ լի­նել:

Ք.Ս.

https://iravunk.com/sim/?p=287060&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը